Գլխավոր տեղեկություն
Համար
N 679-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.07.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2012 թվականի N 679-Ա

 

Հ. ՌՈՍՏՈՄՅԱՆԻ, Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵՎ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 30-րդ ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակության մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Ռոստոմյանի՝ 2012 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 14-ը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանի՝ 2012 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 2-ը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանի՝ 2012 թվականի հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 8-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Հ. Ռոստոմյանինը՝ ճանապարհածախսը և հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 13-ը կեցության ծախսերը՝ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի, 01 խմբի, 01 դասի «17. 2012 թվականի Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում» ծրագրով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Պ. Սաֆարյանինը` «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի, 01 խմբի, 01 դասի «17. 2012 թվականի Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում» ծրագրով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ս. Խաչատրյանինը՝ Մոսկվա-Լոնդոն-Երևան ճանապարհածախսը և 2012 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 8-ը կեցության ծախսերը՝ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի, 01 խմբի, 01 դասի «17. 2012 թվականի Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում» ծրագրով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին։

2. Ընդունել ի գիտություն, որ Լոնդոն գործուղման հետ կապված`

1) Հ. Ռոստոմյանի՝ 2012 թվականի հուլիսի 19-25-ը և օգոստոսի 14-ի կեցության ծախսերը կատարվելու են «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.

2) Ս. Խաչատրյանի՝ Երևան-Մոսկվա ճանապարհածախսը և 2012 թվականի հուլիսի 18-26-ը կեցության ծախսերը կատարվելու են «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 25

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան