Գլխավոր տեղեկություն
Համար
N 557-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.12.28/16(47) Հոդ.51
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

25 դեկտեմբերի 2012 թ.

N 557-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՏՈՒՐՔԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ավտոկայանատեղի տուրքերի 2013 թվականի հետևյալ դրույքաչափերը.

1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ, ընդ որում`

ա. մեկ ժամվա համար ավտոկայանատեղում տուրքը հաշվարկվում և վճարվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 5 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 5 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար.

բ. ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 24.00-ից մինչև 09.00-ն կայանելու դեպքում ավտոկայանատեղի տուրք չի գանձվում.

2) յուրաքանչյուր մեկ օրվա համար՝ 500 դրամ.

3) մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ.

4) մեկ ամսվա համար` 2000 դրամ.

5) մեկ տարվա համար (մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)՝ 12000 դրամ.

6) հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական տուրքը գանձվում է.

ա. յուրաքանչյուր ժամի համար` սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափի եռապատիկը.

բ. յուրաքանչյուր օրվա համար` սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույքաչափի եռապատիկը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան