Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 256-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.11.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.11.01/27(440) Հոդ.250
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.10.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հոկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012379

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 հոկտեմբերի 2012 թ.

թիվ 256-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՄԵՆԱՄԱՐՏԻ ԱՐՎԵՍՏԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ «ԿԱՐԱՏԵ» ԵՎ «ԿՈԽ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2012 թվականի նոյեմբերի 12-ից շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012-2013 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Մենամարտի արվեստը» հուշադրամների շարքից «Կարատե» և «Կոխ» արծաթե հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք հուշադրամների էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. հոկտեմբերի 4

Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 256-Ն որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. «Կարատե» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Կարատե» արծաթե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օկինավա կղզում գտնվող Սյուրիձյո պալատի Սյուրեյմոն հայտնի դարպասները և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

 

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ, որոնք կատարում են կարատե մարզաձևին հատուկ հնարքներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿԱՐԱՏԵ» և «KARATE»:

 

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Հուշադրամի արտադրությունը կազմակերպվել է Շվեյցարիայի «Միջազգային դրամատուն» (International Coin House) ընկերության կողմից:

 

Հուշադրամի բնութագիրը

 
   
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250 
Քաշը 28,28 գ
Տրամագիծը 38,61 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 5000 հատ

 

1.1. «Կարատե» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_2018

 

2. «Կոխ» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Կոխ» արծաթե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Սևանի թերակղզում գտնվող «Սևանավանք» հայկական վանական համալիրը և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

 

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երկու ըմբիշներ՝ լեռների ֆոնի վրա: Աջ և ձախ հատվածներում պատկերված են ազգային տարազներով նվագողներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿՈԽ» և «KОKH»:

 

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Հուշադրամի արտադրությունը կազմակերպվել է Շվեյցարիայի «Միջազգային դրամատուն» (Inernational Coin House) ընկերության կողմից:

 

Հուշադրամի բնութագիրը

 
   
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250 
Քաշը 28,28 գ
Տրամագիծը 38,61 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 5000 հատ

 

2.1. «Կոխ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_2019

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան