Գլխավոր տեղեկություն
Համար
N 1310-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.11.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.31/53(927) Հոդ.1137
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2012 թվականի N 1310-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1918-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանում «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը» բառերով.

 2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետը «մատուցում է ծառայություններ իրավաբանական անձանց պետական գրանցման» բառերից հետո լրացնել «իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառման» բառերով,

 բ. 2-րդ կետում «Պետական ռեգիստրը» բառերը փոխարինել «Գործակալությունը» բառով,

 գ. 3-րդ, 4-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերում «Պետական ռեգիստրի» բառերը փոխարինել «Գործակալության» բառով,

 դ. 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում «Պետական ռեգիստրն» բառերը փոխարինել «Գործակալությունն» բառով,

 ե. 7-րդ կետը «հայերեն» բառից հետո լրացնել «, ռուսերեն և անգլերեն» բառերով,

 զ. II գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

8. Գործակալության նպատակն է տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման, իրավաբանական փաստերի հաստատման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործողությունների միջոցով նպաստել`

1) անհատ ձեռնարկատերերի, առևտրային կազմակերպությունների հիմնախնդիրների, մասնակիցների, կառավարման մարմինների անդամների, առևտրային կազմակերպությունների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.

2) ոչ առևտրային կազմակերպությունների մասնակիցների, շահառուների, դոնորների իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում արդյունավետ քաղաքականության մշակմանը:»,

է. III գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ»,

 

ը. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Գործակալության համակարգը կազմված է բաժիններից, որոնց միջոցով գործակալությունն իրականացնում է իր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթները:»,

թ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Գործակալությունը`

ա) կազմակերպում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման գործընթացները.

բ) իրականացնում է պետական միասնական գրանցամատյանի վարումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հրապարակում է իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին տեղեկությունները.

դ) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաև՝ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկին և այդ ծառայությունների վճարների չափերին համապատասխան՝ իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման ծառայություններ.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:»,

ժա. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժբ. IV և V գլուխների վերնագրերում «ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ» բառերը փոխարինել «ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ» բառով,

ժգ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` օրենքով սահմանված կարգով: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն և նախարարության կանոնադրություններով և այլ իրավական ակտերով: Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը:»,

ժդ. 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերում «Պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «Գործակալության պետը» բառերով, իսկ 17-րդ կետում «Պետական ռեգիստրի ղեկավարի» բառերը՝ «Գործակալության պետի» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի՝

ա. «է», «ը», «թ» ենթակետերում «կենտրոնական մարմնի և տարածքային բաժնի» բառերը փոխարինել «բաժինների» բառով,

բ. «ժբ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշման N 1 հավելվածի 18-րդ կետում՝

ա. առաջին պարբերությունից և «ա» ենթակետից հանել «կենտրոնական մարմնի» բառերը,

բ. «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. «գ» ենթակետում «պետական ռեգիստրի ղեկավարի» բառերը փոխարինել «գործակալության պետի» բառերով,

դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» ենթակետով.

«ե) իրականացնում է հսկողություն բաժնի աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, նրանց կողմից պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ:»,

ժե. 19-րդ և 20-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

ժզ. 21-րդ կետում «պետական ռեգիստրին» բառերը փոխարինել «գործակալությանը» բառով,

ժէ. 22-րդ կետում «Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի և տարածքային բաժնի» բառերը փոխարինել «Գործակալության բաժինների» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կառուցվածքում՝ գործակալության փաստաթղթերի ընդունման և սպասարկման, գրանցման աշխատանքների կազմակերպման, հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման և զանգվածային լրատվության միջոցների հաշվառման, ինֆորմացիայի մշակման, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման և պետական ռեգիստրի տարածքային բաժինները վերակազմավորման միջոցով վերակազմակերպել սպասարկման, վերակազմակերպումների և հիմնադրամների գրանցման, հասարակական միավորումների գրանցման, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման, գրանցման, ինֆորմացիայի մշակման բաժինների։

3. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 22

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1310-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Սպասարկման բաժին (գրասենյակ)

 

Վերակազմակերպումների և հիմնադրամների գրանցման բաժին

 

Հասարակական միավորումների գրանցման բաժին

 

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի

սպասարկման բաժին

 

Գրանցման բաժին

 

Ինֆորմացիայի մշակման բաժին»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան