Գլխավոր տեղեկություն
Համար
N 1299-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.10.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.24/52(926) Հոդ.1132
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2012 թվականի N 1299-Ն

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 5-ի «2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-256-Ն հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2012 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով և հաստատել կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. 2012 թվականի աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2012 թվականի աշնանային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2012 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2012 թվականի աշնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտականուղղ քննություններն ավարտել մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը:

15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 22

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1299-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
   
Յու. Խաչատուրով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
   
Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսարի պարտականությունների ժամանակավոր կատարող
   
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
   
Գ. Հակոբյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

   
Ա. Հովսեփյան

- ՀՀ գլխավոր դատախազ

   
Դ. Դումանյան

- ՀՀ առողջապահության նախարար

   
Գ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

   
Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

   
Է. Նալբանդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարար

   
Կ. Նահապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
   
Վ. Ասցատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ

   
Ա. Ասատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1299-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումը

Հանձնաժողովների անդամները

1

2

Երևան

Տ. Մարգարյան

- Երևանի քաղաքապետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

Արաբկիր

   

Մաշտոց

Է. Ապրիամով

- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ

Կենտրոնական

 

- Երևան քաղաքի ոստիկանության

Նոր Նորք

 

 վարչության պետ

Շահումյան

 

- Երևան քաղաքի կայազորի ռազմական

Շենգավիթ

 

 ոստիկանության բաժնի պետ

Էրեբունի

   
     

Արագածոտն

Ս. Սահակյան

- Արագածոտնի մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

Աշտարակ


Ա. Նազարյան


- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության
պետ
- Արմավիրի կայազորի ռազմական 
ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ

Ապարան

Թալին

 
   
   
   
   
   

Արարատ

Է. Բարսեղյան

- Արարատի մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

     

Արտաշատ

Ա. Կարապետյան

- ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության

Արարատ

 

պետ

Մասիս

 

- մարզային ոստիկանության վարչության

   

պետ

   

- ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

   
     

Արմավիր

Ա. Ղահրամանյան

- Արմավիրի մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

     

Արմավիր
Էջմիածին

Ա. Դավթյան

- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ

   

- մարզային ոստիկանության վարչության
պետ
- Արմավիրի կայազորի ռազմական
 ոստիկանության բաժնի պետ

   
   
   

Գեղարքունիք

Ռ. Գրիգորյան

 - Գեղարքունիքի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Գավառ

   

Մարտունի

Հ. Օհանյան

- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Սևան

 

 - մարզային ոստիկանության վարչության

Վարդենիս

 

 պետ

Կրասնոսելս

 

 - Սևանի կայազորի ռազմական

   

 ոստիկանության բաժնի պետ

     

Լոռի

Ա. Նալբանդյան

- Լոռու մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

     

Վանաձոր

Օ. Գասպարյան

- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Սպիտակ

 

- մարզային ոստիկանության վարչության

Ստեփանավան

 

 պետ

Տաշիր

 

 - Լոռու կայազորի ռազմական

Թումանյան

 

 ոստիկանության Վանաձորի

   

 բաժնի պետ

 Կոտայք

Կ. Շահգալդյան

 - Կոտայքի մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

     

Կոտայք (Աբովյան)

Հ. Բաղմանյան

 - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի

Հրազդան

 

 տեղակալ

Չարենցավան

 

 - մարզային ոստիկանության վարչության

Նաիրի

 

 պետ

   

 - ոստիկանության Աբովյանի

   

 բաժնի պետ

     

Շիրակ

Ա. Գիզիրյան

- Շիրակի մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

     

Գյումրի

Ս. Գալստյան

- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Արթիկ

 

- մարզային ոստիկանության վարչության

Աշոցք

 

 պետի պաշտոնակատար

Անի

 

- Շիրակի կայազորի ռազմական

Ախուրյան

 

 ոստիկանության բաժնի պետ

     

Սյունիք

Ս. Խաչատրյան

 - Սյունիքի մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

     

Կապան

Կ. Աղաջանյան

- 1-ին բանակային կորպուսի հրամանատար

Գորիս

 

- մարզային ոստիկանության վարչության

Սիսիան

 

 պետ

Մեղրի

 

- Գորիսի կայազորի ռազմական

   

 ոստիկանության բաժնի պետ

     

Վայոց ձոր

Է. Ղազարյան

- Վայոց ձորի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

     

Եղեգնաձոր

Պ. Պողոսյան

- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար

Վայք

 

- մարզային ոստիկանության վարչության

   

 պետ

   

- Եղեգնաձորի կայազորի ռազմական

   

 ոստիկանության բաժնի պետ

     

Տավուշ

Ա. Ղուլարյան

 - Տավուշի մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

     

Իջևան

Ա. Բրուտյան

- ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար

Տավուշ (Բերդ)  

- մարզային ոստիկանության վարչության

Նոյեմբերյան

 

 պետ

Դիլիջան  

- Լոռու կայազորի ռազմական

   

 ոստիկանության Իջևանի բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1299-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսարի պարտականությունների ժամանակավոր կատարող (հանձնաժողովի նախագահ)
   
Գ. Ղուկասյան - ՀՀ ԶՈՒ ՌԲ վարչությունից, բ/ծ գնդապետ
   
Ա. Սարսգյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից, ավագ լեյտենանտ
   
Ա. Մուրադյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչությունից
   
Ս. Ղասաբյան - ՀՀ առողջապահության նախարարությունից
   
Ա. Սոխակյան -վնասվածքաբան, բ.գ.թ.
Ս. Սահակյան -վնասվածքաբան, բ/ծ կապիտան
Վ. Հովհաննիսյան -մաշկաբան, բ/ծ կապիտան
Ա. Դանիելյան -մաշկաբան, բ.գ.թ.
Հ. Մանվելյան -նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ.
Վ. Գաբրիելյան -նյարդաբան, բ/ծ կապիտան
Ա. Այվազյան -թերապևտ, բ.գ.դ., պրոֆ.
Ա. Մելքոնյան -թերապևտ, բ/ծ մայոր
Ս. Փխրիկյան -օտոլարինգոլոգ, բ.գ.թ.
Հ. Բարսեղյան -օտոլարինգոլոգ
Ն. Բաղդասարյան -ակնաբույժ, բ/ծ կապիտան
Ա. Շաքարյան -ակնաբույժ, բ.գ.դ., պրոֆ.
Զ. Տեր-Ավետիքյան -վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆ.
Տ. Մարտիրոսյան -վիրաբույժ, բ/ծ կապիտան
Ս. Գրիգորյան -սրտաբան
Հ. Հովսեփյան -սրտաբան, բ/ծ կապիտան
Վ. Բաբայան -հոգեբույժ
Տ. Սարգսյան -հոգեբույժ, բ/ծ մայոր
Հ. Մինասյան -հանձնաժողովի քարտուղար, փոխգնդապետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան