Գլխավոր տեղեկություն
Համար
N 1316-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.10.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2012 թվականի N 1316-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաշվեկշռում հաշվառված 7 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2012 թվականի հուլիսի 30-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1316-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ԵՎ բնական պաշարների նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ դասական աճուրդով օտարման ենթակա 7 միավոր տրանսպորտային միջոցների

 

NN
ը/կ

Տրանսպորտային միջոցի անվանումը և մակնիշը

Պետական համարանիշը

Թողարկման տարեթիվը

Գույքի գնահատված արժեքը (դրամ)

Գույքի մեկնարկային գինը(դրամ)

 

70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող

1.

Ավտոմեքենա «ԳԱԶ 3102»

495ԼԼ01

1995 թ.

380000

380000

2.

Ավտոմեքենա «ԳԱԶ 3110»

459ԼԼ11

1998 թ.

350000

350000

3.

Ավտոմեքենա «ԳԱԶ 3110»

442ԼԼ01

1998 թ.

490000

490000

4.

Ավտոմեքենա «ՎԱԶ 21213»

581ՏԼ64

1996 թ.

230000

230000

5.

Ավտոմեքենա «ԳԱԶ 31029»

083ԼԼ02

1996 թ.

530000

530000

6.

Միկրոավտոբոս «Հյունդայի»

221ԼՏ64

1995 թ.

510000

510000

7.

Ավտոմեքենա «ԳԱԶ 311000»

607ԼՏ64

2001 թ.

650000

650000

Ընդամենը

   

3140000

3140000

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան