040.0239.27.03.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2001 թվականի N 239
քաղ. Երևան
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ «ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34, 35, 48 և 49-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը (կցվում է).
բ) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը (կցվում է):
(պարբերությունն ուժը կորցրել է 10.10.12 N 1288-Ն)
(որոշումը լրաց. 02.06.01 N 485, 22.01.09 N 79-Ն, փոփ. 10.10.12 N 1288-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գուղղ.
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ
(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը` բացառությամբ մշակութային արժեքների:
Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշմամբ:
(1-ին կետը լրաց. 22.01.09 N 79-Ն, 30.12.10 N 1750-Ն)
2. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար ներմուծված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:
Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի հանդիսանում սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն:
(2-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)
2.1. Թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում: Մնացորդ է համարվում սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:
(2.1-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)
3. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության հաշվարկը (հավելված N 1), որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`
ա) արտադրողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով որոշված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ.
բ) արտադրողի կողմից հաստատված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ.
գ) պատվիրատուի կողմից հաստատված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ:
Նվազագույն քանակությունը հաշվարկելիս ցույց են տրվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների, մնացորդների և արտադրական կորուստների քանակությունները:
(3-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունն իր հրամանով սահմանված կարգի համաձայն, հայտարարատուի ներկայացրած հաշվարկի հիման վրա, 3-օրյա ժամկետում, տալիս է եզրակացություն (հավելված N 2):
5. Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
դիմում (ձևը կցվում է),
պայմանագրի պատճենը, որում պետք է լինի նշում այն մասին, որ պայմանագրի կողմ հանդիսացող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը վերամշակումն իրականացնում է օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց պատվերով և իրենց կողմից տրամադրված հումքի, նյութերի ու կիսաֆաբրիկատների հիման վրա, և որ, վերամշակման արդյունքում ստացվող արտադրանքը պետք է հանձնվի պատվիրատուին կամ նրա կողմից նշված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող երրորդ անձին
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության հաշվարկը:
(5-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)
6. Հայտարարատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել պայմանագրի կնքման պահից:
7. Եզրակացության ժամկետը սահմանվում է պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան:
8. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տեղեկությունների համար:
9. Եզրակացություն ստանալու մասին դիմումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին:
10. Եզրակացություն տալու մերժման մասին 2-օրյա ժամկետում հայտնվում է դիմողին` նշելով մերժման հիմնավորումը:
11. Եզրակացություն տալու մերժումը դիմողը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան:
Հավելված N 1 |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ինչպես նաԵՎ վերամշակումից գոյացած թափոնների ԵՎ մնացորդների ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)
Անվանումը |
Ապրանքի |
Նվազագույն |
1. Վերամշակման օբյեկտները այդ թվում` վերամշակման համար ներմուծված ապրանքներ տեղական ապրանքներ
2. Վերամշակման արդյունքը այդ թվում` ապրանքային արդյունքը թափոններ մնացորդներ արտադրական կորուստներ |
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարություն
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ինչպես նաԵՎ վերամշակումից գոյացած թափոնների ԵՎ մնացորդների ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)
Հայտարարատու ______________________________________ Հասցեն ___________________________________________ Վերամշակման համար ապրանքի մատակարարը ___________________ |
Վերամշակման համար ներմուծված |
Վերամշակման արդյունքը | |||||||
Անվանումը |
ԱԱ ԱՏԳ |
Չափի |
Քանակությունը |
Անվանումը |
ԱԱ ԱՏԳ |
Չափի |
Քանակությունը | |
Ընդամենը |
Չափման մեկ միավորի | |||||||
Ծանոթագրություն. __________________________________ Եզրակացություն տվողը` __________ __________ _____________ (պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը) ____ ______________ 200 թ. Կ.Տ.
Ձև
Դ Ի Մ ՈՒ Մ
Դիմող _____________________________________________ Կազմակերպության անվանումը ______________________________ Հասցեն և հեռախոսահամարը _______________________________ ի դեմս ____________________________________________ -ի Խնդրում եմ տալ եզրակացություն «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության վերաբերյալ: Դիմումին կից ներկայացնում են` 1. Պայմանագրի պատճենը 2. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության հաշվարկը 3. Այլ փաստաթղթեր` _________________________________________________ _________________________________________________ Դիմող _______________ ___________________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____ ______________ 200 թ. |
(ձևը լրաց. 22.01.09 N 79-Ն)
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ինչպես նաԵՎ վերամշակումից գոյացած թափոնների ԵՎ մնացորդների ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ
(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը:
(1-ին կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)
2. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար արտահանված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:
Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի հանդիսանում սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն:
(2-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)
2.1. Թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում: Մնացորդ է համարվում սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:
(2.1 կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)
3. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության հաշվարկը (հավելված N 1), որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`
ա) արտադրողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով որոշված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ.
բ) արտադրողի կողմից հաստատված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ.
գ) պատվիրատուի կողմից հաստատված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ:
Նվազագույն քանակությունը հաշվարկելիս ցույց են տրվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների, մնացորդների և արտադրական կորուստների քանակությունները:
(3-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունն իր հրամանով սահմանված կարգի համաձայն, հայտարարատուի ներկայացրած հաշվարկի հիման վրա, 3-օրյա ժամկետում, տալիս է եզրակացություն (հավելված N 2):
5. Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
դիմում (ձևը կցվում է),
պայմանագրի պատճենը,
«Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության հաշվարկը:
(5-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)
6. Հայտարարատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել պայմանագրի կնքման պահից:
7. Եզրակացության ժամկետը սահմանվում է պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան:
8. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տեղեկությունների համար:
9. Եզրակացություն ստանալու մասին դիմումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին:
10. Եզրակացություն տալու մերժման մասին 2-օրյա ժամկետում հայտնվում է դիմողին` նշելով մերժման հիմնավորումը:
11. Եզրակացություն տալու մերժումը դիմողը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան:
Հավելված N 1 |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ինչպես նաԵՎ վերամշակումից գոյացած թափոնների ԵՎ մնացորդների ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)
Անվանումը |
Ապրանքի |
Նվազագույն |
1. Վերամշակման օբյեկտները այդ թվում` վերամշակման համար արտահանված ապրանքներ տեղական ապրանքներ
2. Վերամշակման արդյունքը այդ թվում` ապրանքային արդյունքը թափոններ մնացորդներ արտադրական կորուստներ |
(հավելվածը լրաց. 22.01.09 N 79-Ն)
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարություն
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ինչպես նաԵՎ վերամշակումից գոյացած թափոնների ԵՎ մնացորդների ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)
Հայտարարատու ______________________________________ Հասցեն ___________________________________________ Վերամշակման համար ապրանքի մատակարարը ___________________ |
Վերամշակման համար արտահանված |
Վերամշակման արդյունքը | |||||||
Անվանումը |
ԱԱ ԱՏԳ |
Չափի |
Քանակությունը |
Անվանումը |
ԱԱ ԱՏԳ |
Չափի |
Քանակությունը | |
Ընդամենը |
Չափման մեկ միավորի | |||||||
Ծանոթագրություն. __________________________________
Եզրակացություն տվողը` __________ __________ _____________ (պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ______________ 200 թ.
Կ.Տ. |
Ձև
Դ Ի Մ ՈՒ Մ
Դիմող _____________________________________________ Կազմակերպության անվանումը ______________________________ Հասցեն և հեռախոսահամարը _______________________________ ի դեմս ____________________________________________ -ի Խնդրում եմ տալ եզրակացություն «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության վերաբերյալ: Դիմումին կից ներկայացնում են` 1. Պայմանագրի պատճենը 2. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության հաշվարկը 3. Այլ փաստաթղթեր` _________________________________________________ _________________________________________________ Դիմող _______________ ___________________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____ ______________ 200 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.02.2016, N 139-Ն | 12.03.2016, N 239 | |
19.11.2014, N 1305-Ն | 27.11.2014, N 239 | |
20.12.2012, N 1682-Ն | 02.02.2013, N 239 | |
10.10.2012, N 1288-Ն | 29.10.2012, N 239 | |
30.12.2010, N 1750-Ն | 29.01.2011, N 239 | |
22.01.2009, N 79-Ն | 12.02.2009, N 239 | |
02.06.2001, N 485 | 22.06.2001, N 239 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|