Գլխավոր տեղեկություն
Համար
N 1067-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.08.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2012 թվականի N 1067-Ա

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ՏՐԱՆՇ-1) ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ` ԵՐԵՎԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 73-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող` Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի (տրանշ -1) շրջանակներում հայտարարված` Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի արդյունքները` 2037495 ԱՄՆ-ի դոլար և 1228320 եվրո արժեքով (առանց հարկերի), «Էջիս Ինթըրնեյշընըլ» ֆրանսիական ընկերությունը մրցույթի հաղթող ճանաչելու մասին:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալին (ծրագրի ղեկավարին (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության անունից կնքել համապատասխան պայմանագիր մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 27

Երևան 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան