Գլխավոր տեղեկություն
Համար
N 898-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.09.2012-29.12.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2012 թվականի N 898-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Բելառուսի Հանրապետությունում կայանալիք` Բելառուսի Հանրապետության խորհրդարանի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 19-25-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Պատվիրակության` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 18

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 18-ի N 898-Ա

որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-25-Ը ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Լ. Շաքարյան

   - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի երկրորդ քարտուղար
   
Դ. Ջանազյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ռեֆերենտ
   
Ս. Չամանյան - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 18-ի N 898-Ա

որոշման

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

 

Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսերը

Գումարը
(եվրո)

Օդանավակայան (երկաթուղային կայարան) տեղափոխում (Մինսկ և շրջաններ)

20

Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր)

20

Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր)

80

Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ)

20

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ)

195

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը

335

Վարորդ (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 35 եվրո, 3 օր)

105

Վառելիք (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 15 եվրո, 3 օր)

45

Թարգմանիչ (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 35 եվրո, 3 օր)

105

Փաստաթղթերի փոխանցում (յուրաքանչյուր դիտորդի կողմից)

15

Հյուրանոց՝ յուրաքանչյուր դիտորդի համար (6 գիշեր՝ յուրաքանչյուր օրվա համար՝ առավելագույնը 110 եվրո և հավելյալ 55 եվրո, եթե Մինսկ է ժամանել ավելի շուտ)

715

Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար՝ օրական 50 եվրո, առավելագույնը՝ 7 օր)

350

Բնակության վայր և սնունդ՝ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 40 եվրո, 3 օրվա համար)

120

Բնակության վայր և սնունդ՝ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 40 եվրո, 3 օրվա համար)

120

Յուրաքանչյուր դիտորդին առձեռն վճարվելիք ընդհանուր գումարի չափը

1575

Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված ամբողջական գումարի չափը

1910

Երևան-Մինսկ-Երևան ինքնաթիռի տոմսի արժեքը

430

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2012, N 1290-Ա 29.12.2012, N 898-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան