Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 326-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.24/31(444) Հոդ.330
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.11.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012440

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 նոյեմբերի 2012 թ.

թիվ 326-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/02) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 3/02-ի 2-րդ կետը՝

ա. լրացնել 5.1 և 5.2 ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1) Արժութային սվոպ՝ համաձայնություն, որը նախատեսում է պայմանագրով սահմանված փոխարժեքով (սփոթ փոխարժեք) երկու արժույթների փոխանակում (առք/վաճառք)` այդ արժույթները պայմանագրով սահմանված ժամկետում և փոխարժեքով (ֆորվարդ փոխարժեք) հետ փոխանակելու (վաճառք/առք), ինչպես նաև պայմանագրով նախապես սահմանված տոկոսագումարներ փոխանակելու պայմանով: Սվոպի այս տեսակի դեպքում կարող են փոխանակվել ֆիքսված տոկոսադրույքը լողացող տոկոսադրույքի հետ, ինչպես նաև 2 տարբեր լողացող տոկոսադրույքները:

5.2) Փոխարժեքային սվոպ՝ արժութային սվոպի պարզ տեսակ, որը նախատեսում է պայմանագրով սահմանված փոխարժեքով (սփոթ փոխարժեք) երկու արժույթների փոխանակում (առք/վաճառք)` այդ արժույթները պայմանագրով սահմանված ժամկետում և փոխարժեքով (ֆորվարդ փոխարժեք) հետ փոխանակելու (վաճառք/առք) պայմանով:».

բ. լրացնել 18-րդ և 19-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«18) հաշվեկշռային արժեք (մնացորդ)` ակտիվի կամ պարտավորության գծով հաշվեկշռում հաշվեգրած գումարը, ներառյալ դրանց գծով հաշվեգրած տոկոսները, տույժերը և տուգանքները, նվազեցրած դրանց գծով ձևավորած հնարավոր կորուստների պահուստը, արժեզրկումը և կուտակված մաշվածությունը, եթե այդպիսիք կան,

19) առաջնային գրավ՝ գրավ, որի դեպքում գրավառու ապահովագրական ընկերությունը գրավ դրված գույքի նկատմամբ ունի այդ գույքի արժեքից լրիվ ծավալով բավարարում ստանալու նախապատվության իրավունք տվյալ գրավի այլ գրավառուների հանդեպ:»:

2) Կանոնակարգ 3/02-ի 6-րդ և 7-րդ կետերից հանել «2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո» բառերը:

3) Կանոնակարգ 3/02-ի 12.1 կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ն6.1 և Ն6.2-ի նորմատիվների հաշվարկում ընդհանուր կապիտալն ընդգրկվում է օրական մեծությամբ:»:

4) Կանոնակարգ 3/02-ի 17-րդ կետում՝

ա. 6-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

բ. 9-րդ ենթակետում «առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների չափով» բառերը փոխարինել «առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների հաշվեկշռային արժեքի դեպքում» բառերով:

5) Կանոնակարգ 3/02-ի 22-րդ կետից հանել «2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ինչպես նաև» բառերը:

6) Կանոնակարգ 3/02-ի 25-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերում «պարտատոմսեր» բառից հետո լրացնել «՝ ընթացիկ (շուկայական) արժեքով» բառերը:

7) Կանոնակարգ 3/02-ի 30-րդ կետի աղյուսակի 5-րդ ենթակետը «մասնաճյուղերում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող մասնաճյուղերին տրամադրված ցպահանջ և պայմանագրով նախատեսված ժամկետ չունեցող փոխառություններ, եթե փոխառության պայմանագրով սահմանափակված չէ փոխատուի առաջին իսկ պահանջով փոխառության գումարը ստանալու փոխատուի իրավունքը» բառերով:

8) Կանոնակարգ 3/02-ի 30-րդ կետի աղյուսակը լրացնել 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական, ներդրումային ընկերություններին և իրենց կանոնադրության համաձայն հրապարակային օֆերտայի միջոցով փոխառություններ ներգրավող վարկային կազմակերպություններին, ինչպես նաև օտարերկրյա ապահովագրական, ներդրումային ընկերությունների և իրենց կանոնադրության համաձայն հրապարակային օֆերտայի միջոցով փոխառություններ ներգրավող վարկային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերին տրամադրված ցպահանջ և պայմանագրով նախատեսված ժամկետ չունեցող փոխառություններ, եթե փոխառության պայմանագրով սահմանափակված չէ փոխատուի առաջին իսկ պահանջով փոխառության գումարը ստանալու փոխատուի իրավունքը:

20%

5%

9) Կանոնակարգ 3/02-ը 35-րդ կետը «ռեպո համաձայնագրերի» բառերից հետո լրացնել «(համաձայն սույն կանոնակարգի 38.1-րդ կետի), ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի (համաձայն սույն կանոնակարգի 38.2-րդ կետի), ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջների» բառերով։

10) Կանոնակարգ 3/02-ի 38.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«38.1. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում ռեպո համաձայնագրերը համարվում են պահանջ ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ նկատմամբ` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի չափով, իսկ սույն կանոնակարգի հավելված 2-ի 3-րդ գլխով սահմանված կարգով ՎՌԶՄ կիրառելու դեպքում՝ ռեպո համաձայնագրի չապահովված մասի արժեքի չափով:»:

11) Կանոնակարգ 3/02-ը լրացնել 38.2 և 38.3 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«38.2. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջները ընդգրկվում են միայն ածանցյալ գործիքների գծով հաշվեկշռի ակտիվային մասում արտացոլված գումարների չափով, բացառությամբ այն դեպքի, երբ ապահովագրական ընկերությունը սվոպ գործարքի արդյունքում ստացել է երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ՝ ռուսական ռուբլու), որի դեպքում Ռ տարրի հաշվարկում սվոպն ընդգրկվում է ապահովագրական ընկերության արտահաշվեկշռում արտացոլված ստացման ենթակա ամբողջ գումարի չափով:

38.3. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը և փոխառությամբ տրամադրված արժեթղթերը համարվում են պահանջ՝

1) տվյալ արժեթղթի թողարկողի նկատմամբ՝ արժեթղթի հաշվեկշռային արժեքի չափով, և

2) ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ (փոխառուի) նկատմամբ՝ սույն կանոնակարգի հավելված 2-ի 15.2 կետով սահմանված չապահովված մասի արժեքի չափով: Ընդ որում, եթե ապահովագրական ընկերությունը ռեպո համաձայնագրով ձեռք է բերել երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ ռուսական ռուբլու), ապա վերջինս Ռ տարրի հաշվարկի առումով չի դիտվում որպես ռեպո համաձայնագրի ապահովվածություն:»:

12) Կանոնակարգ 3/02-ի 39.1 կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն կետը չի տարածվում ռեպո համաձայնագրերի, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի և փոխառությամբ տրամադրված արժեթղթերի վրա:»:

13) Կանոնակարգ 3/02-ի 45.2 կետի «Ն6.1» բառերը փոխարինել «Ն6.2» բառերով:

14) Կանոնակարգ 3/02-ի 45.3 կետը լրացնել 4-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) Արժութային և փոխարժեքային սվոպեր»:

15) Կանոնակարգ 3/02-ը լրացնել 45.4 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«45.4. Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում ածանցյալ գործիքներն ընդգրկվում են միայն արտահաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ` ածանցյալ գործիքի գծով արտահաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրած տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):»:

16) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. ՎՌ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՎՌ= Ա11 + Ա22 +…+ Աո*Ռո, որտեղ`

Ա1, Ա2, ..., Աո-ը ապահովագրական ընկերության ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալից), արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների հանրագումարներն են` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների: Ա տարրի հաշվարկը արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների գծով իրականացվում է սույն հավելվածի գլուխ 2-ի համաձայն: Ընդ որում, վարկային ռիսկի հաշվարկում ապահովագրական ընկերությունները կարող են կիրառել սույն հավելվածի գլուխ 3-ով սահմանված վարկային ռիսկի զսպման մեխանիզմները (այսուհետ՝ ՎՌԶՄ),

Ռ1, Ռ2, ..., Ռո-ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:»:

17) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 3-րդ, 9-րդ, 10.1-րդ և 11-րդ կետերում «(ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը)» բառերը հանել:

18) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 7-րդ և 8-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

19) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 19-րդ կետում «վարկանիշ չունեցող 100» և «վարկանիշ չունեցող» բառերը հանել:

20) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ը լրացնել 22.2 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«  

22.2 22.1-րդ կետում նշված ակտիվներից տարբեր այլ ակտիվներ երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու)

-

150

 »:

21) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

32. Պահանջներ ներդրումային ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի առկայության դեպքում)

Ստանդարտ և Փուրզ
«AAA»-ից «AA-» և «A-1+», «A-1» 20
 «A+»-ից «A-» և «A-2» 50
«BBB+»-ից «BBB-», «BB+»-ից «BB-» և «A-3»-ից ցածր 100
«B+»-ից ցածր 150

Մուդիզ
«Aaa»-ից «Aa3» և «P-1» 20
«A1»-ից «A3» և «P-2» 50
«Baa1»-ից «Baa3»,
«Ba1»-ից «Ba3» և «P-3»-ից ցածր 100
«B1»-ից ցածր 150

Ստանդարտ և Փուրզ
«AAA»-ից «AA-» և «A-1+», «A-1» 20
 «A+»-ից «A-» և «A-2» 50
«BBB+»-ից «BBB-» ,«BB+»-ից «BB-» և «A-3»-ից ցածր 100
«B+»-ից ցածր 150

Մուդիզ
«Aaa»-ից «Aa3» և «P-1» 20
«A1»-ից «A3» և «P-2» 50
«Baa1»-ից «Baa3»
«Ba1»-ից «Ba3» և «P-3»-ից ցածր 100
«B1»-ից ցածր 150

 

Ֆիտչ
«F1+», «F1» 20
«F2» 50
«F3» և ցածր 100

Ֆիտչ
«F1+», «F1» 20
«F2» 50
«F3» և ցածր 100

22) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ը լրացնել 33-րդ, 34-րդ, 35-րդ և 36-րդ կետերով.

« 

33. Պահանջներ ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

Համաձայն սույն հավելվածի 6.2 կետի

Համաձայն սույն հավելվածի
6.2 կետի

34. Պահանջներ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

150

150

35. Պահանջներ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

Համաձայն սույն հավելվածի 6.3 կետի

Համաձայն սույն հավելվածի
6.3 կետի

36. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, որոնք ընդգրկված չեն սույն աղյուսակի այլ կետերում

100

150

 »:

23) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ով սահմանված ակտիվները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռային արժեքով:»:

24) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 5-րդ կետից «ամբողջ» բառը հանել:

25) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

26) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ը լրացնել 6.1, 6.2 և 6.3 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 34-րդ կետում նշված բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված ֆոնդերը, բացառությամբ ֆոնդերի ֆոնդի, անշարժ գույքի ֆոնդի, ինչպես նաև ոչ հրապարակային ֆոնդերը: Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 33-րդ կետում նշված ոչ բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում բարձր ռիսկային ֆոնդեր չհամարվող ֆոնդերը:

6.2. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 33-րդ կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար պետք է հաշվարկել տվյալ ֆոնդի ակտիվներին տրված ռիսկի կշիռների միջին կշռված մեծությունը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում ֆոնդի կառավարչի կողմից հաշվարկման պահի դրությամբ բացահայտված (տրամադրված) ֆոնդի ակտիվների ընդհանուր ծավալի (խմբավորված ըստ ռիսկի կշիռների) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե տվյալ տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ոչ շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում: Եթե սույն կետով սահմանված տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ավելի շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում կամ չի բացահայտվել (տրամադրվել), ապա սույն հավելվածի աղյուսակ 1-ի 33-րդ կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը ընդունվում է 100%:

6.3. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 35-րդ կետում նշված վարկանիշ չունեցող օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշվում է աղյուսակ 1.1-ի համաձայն: Ընդ որում, աղյուսակ 1.1-ի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ֆոնդերը պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 337-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի ներդրումային սահմանափակումները» կանոնակարգ 10/10-ի 9-րդ կետով սահմանված պահանջներին:

Աղյուսակ 1.1

 

ՖՈՆԴԻ ՏԵՍԱԿԸ

ՌԻՍԿԻ ԿՇԻՌԸ

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՖՈՆԴԵՐ

 

1.

Դրամական շուկայի ֆոնդեր

20%

2.

Ստանդարտ ֆոնդեր (տարատեսականացված)

50%

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՖՈՆԴԵՐ

 

3.

Ֆոնդերի ֆոնդ, որի ակտիվները ներդրվում են միայն հրապարակային ստանդարտ տարատեսականացված ֆոնդերում

50%

4.

Անշարժ գույքի ֆոնդ (տարատեսականացված)

75%

5.

Այլ մասնագիտացված ֆոնդեր

150%

 

1-5-ՐԴ ԿԵՏԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ՖՈՆԴԵՐ

 

6.

1-5-րդ կետերում չնշված ֆոնդեր

150%

 »:

27) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 8-րդ կետը լրացնել 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) այն դեպքում, երբ սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 30-րդ կետին բավարարող ներդրումները միաժամանակ բավարարում են նույն աղյուսակի այլ կետերին, ապա տվյալ ներդրումը ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում պետք է ընդգրկել այդ ներդրումի համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:

6) Ռեպո համաձայնագրերը, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են համաձայն սույն հավելվածի 3-րդ գլխի պահանջների:

7) երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու) ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:»:

28) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 9-րդ կետից և 11-րդ կետի աղյուսակ 2-ից հանել «(բացառությամբ՝ արժութային սվոպի)» բառերը:

29) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 9-րդ կետում «ՀՀ-արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու արտահաշվեկշռային ածանցյալ գործիքներն են» բառերից հետո լրացնել «՝ արտահաշվեկշռում արտացոլված ամբողջ գումարի չափով,» բառերով:

30) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 13-րդ կետի 1-ին ենթակետում «գրավ» բառը փոխարինել «առաջնային գրավ» բառերով:

31) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 13-րդ կետի 4-րդ ենթակետը «գրավը փոխառուի կողմից թողարկված արժեթուղթ չէ և այլն),» բառերից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ երաշխավորություն տվողը Կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ գրավի առարկան հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ կամ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմս,» բառերով:

32) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. ՎՌԶՄ-ները չեն տարածվում ՎՌԶՄ-ին ենթակա այն պահանջների նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես ոչ ստանդարտ և կասկածելի ակտիվներ, միջին ռիսկային և ոչ բարձր ռիսկային արժեթղթեր:»:

33) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 15-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել «գ» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«գ) հանդիսանում է սույն հավելվածի աղյուսակ 1-ի 5-րդ կետում նշված կազմակերպություն:»:

34) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ը լրացնել 15.1 և 15.2 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«15.1. Ռեպո համաձայնագրերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

ՌՀԱ = Առավելագույն [ԴՄXԴՌ; ՊՀ], որտեղ`

ՌՀԱ - ռեպո համաձայնագրի և դրանց գծով հաշվարկված տոկոսների` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,

ԴՄ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժեքն է,

ԴՌ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների ռիսկի կշիռն է` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի,

ՊՀ - սույն գլխով սահմանված կարգով և դեպքերում ՎՌԶՄ կիրառման արդյունքում հաշվարկված ռեպո համաձայնագրի՝ վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է, իսկ ՎՌԶՄ չկիրառելու դեպքում` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի և ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշռի (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը) արտադրյալն է:

15.2. Ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

ՌՎԱ = Առավելագույն [ՉԱ X ԳՌ; ԱՀ X ԹՌ], որտեղ`

ՌՎԱ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,

ՉԱ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի չապահովված մասն է, որը որոշվում է որպես`

ա. ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային արժեքի և

բ. ստացված դրամական միջոցների ու դրանց գծով վճարվելիք գումարների հանրագումարի դրական տարբերություն,

ԳՌ - ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը,

ԱՀ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային արժեքը,

ԹՌ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի թողարկողի (գործիքի) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի:

Փոխառությամբ տրամադրված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են սույն կետով սահմանված կարգով:»:

35) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 4-ի 8-րդ կետում «արտահաշվեկշռում արտացոլված արժեքի չափով» բառերը փոխարինել «արտահաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ` դրանց գծով արտահաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրած տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվան հաջորդող ամսվա 1-ին, բացառությամբ 1-ին կետի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 30-րդ, 32-րդ և 34-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան