Գլխավոր տեղեկություն
Համար
N 1187-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2012 թվականի N 1187-Ա

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից՝ 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացնող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Օրենքի 1-ին հոդվածին համապատասխան` սույն որոշման շրջանակներում լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել`

1) օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվության մեջ` հիմնական միջոցների կազմում ընդգրկված ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի (այսուհետ` խողովակաշարեր) գույքագրման ու վերագնահատման աշխատանքների կատարումը և արդյունքները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված խողովակաշարերի գույքագրման ու վերագնահատման արդյունքների արտացոլումը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվություններում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 25

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան