Գլխավոր տեղեկություն
Համար
N 1123-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1123-Ա

 

ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպված շրջանակային համաձայնագրերով գնում կատարելու ընթացակարգի արդյունքում վառելիքի ձեռքբերման գնման ընթացակարգի արդյունքները որպես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և հաղթող ճանաչված «Սիթի Պետրոլ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված N ԱՊՁԲ-11/164-2012 ծածկագրով` 371667835 դրամ արժեքով, գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 10

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան