Գլխավոր տեղեկություն
Համար
N 959-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.10.2012-02.02.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.10/49(923) Հոդ.1096
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2012 թվականի N 959-Ն

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով`

1. Հաստատել գնումների ոլորտում առկա խնդիրների նվազեցմանն ուղղված բարեփոխումների միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 2
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հոկտեմբերի 2-ի N 959-Ն որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի   Ց Ա Ն Կ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Նկարագիրը

Կատարողը

Ժամկետը

1.

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառման գործառույթի վերափոխում՝ նման գնումների նկատմամբ մոնիթորինգի իրականացման գործառույթով

Մինչև գնումների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական գրանցումը գանձապետական համակարգում՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառման գործառույթը կվերափոխվի: Գնումների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական գրանցումը գանձապետական համակարգում կիրականացվի պատվիրատուների կողմից՝ միաժամանակ ապահովելով պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառումը: Հաշվառված տեղեկատվության հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարությունը կիրականացնի պետության համար պարտավորություններ առաջացնող պայմանագրերի, ինչպես նաև նման գնման գործընթացների գծով ընտրանքային մոնիթորինգ, այդ թվում՝ իրավասու կլինի պատվիրատուներից պահանջելու և ստանալու այդ գործարքներին առնչվող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև ձեռնարկել միջոցառումներ մոնիթորինգի արդյունքներով բացահայտված խնդիրների շտկման նպատակով գործողությունների իրականացման ուղղությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
դեկտեմբերի 1

2.

Կազմակերպվող գնումների մասին հայտարարությունները յուրաքանչյուր պատվիրատուի կողմից գնումների էլեկտրոնային տեղեկատուում ինքնուրույն հրապարակելը

Կսահմանվի գնումների էլեկտրոնային տեղեկատուում տեղեկությունների հրապարակման կարգը:
Պատվիրատուներին կընձեռվի հնարավորություն իրենց կարիքների համար գնումներ կատարելիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարությունները գնումների էլեկտրոնային տեղեկատուում ինքնուրույն հրապարակելու համար:

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ. դեկտեմբերի 1

3.

Էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգը մշակող կազմակերպության հետ պայմանավորվածության ձեռքբերում և համակարգում ներկա պահին հայտնի խնդիրների շտկում

Կմշակվեն ներկա պահին բացահայտված խնդիրների տեխնիկական նկարագրերը, որոնք կտրամադրվեն համակարգը մշակող կազմակերպությանը՝ ծառայությունների կատարման վերջնական հայտը ստանալու նպատակով:
Կշտկվեն համակարգում ներկա պահին բացահայտված խնդիրները:

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
դեկտեմբերի 1

4.

Շրջանակային համաձայնագրերով գնումների իրականացում էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով

Պետական պատվիրատուների կողմից շրջանակային համաձայնագրով գնումները կիրականացվեն բացառապես էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով:

պետական կառավարման մարմիններ

2013 թ.
հունվարի 1

5.

Հանրային կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների մոնիթորինգի իրականացում

Կմշակվի հանրային կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների մոնիթորինգի կառուցակարգը և պարբերաբար կհրապարակվեն հաշվետվություններ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ:

հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
(համաձայնու-թյամբ)

2013 թ.
հունվարի 1

6.

Պատվիրատուների կողմից հայտարարվող գնման ընթացակարգերի հայտարարությունների և հրավերների ընտրանքային ուսումնասիրությունների իրականացում

Կմշակվի և կներդրվի պատվիրատուների կողմից հրապարակված հայտարարությունների և հրավերների ընտրանքային ուսումնասիրության կարգ (օրինակ՝ ըստ պատվիրատուների, ըստ գնման ընթացակարգերի, ըստ գնման նախահաշվային գնի և այլն): Ուսումնասիրության արդյունքների հիման վրա առաջարկները պատվիրատուների կողմից հաշվի կառնվեն տվյալ ընթացակարգերի ընթացքում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

գնումների աջակցման կենտրոն

2012 թ.
նոյեմբերի 1

7.

Բողոքարկման խորհրդի որոշումների կատարման ապահովում

Կմշակվի և կներդրվի բողոքարկման խորհրդի քարտուղարության կողմից բողոքարկման խորհրդի որոշումների կատարման հաշվառման համակարգ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

գնումների աջակցման կենտրոն

2012 թ. նոյեմբերի 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան