Գլխավոր տեղեկություն
Համար
N 1230-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.10/49(923) Հոդ.1094
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 1230-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 525, 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 753, 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 691 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածին, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 16-րդ և 19-րդ հոդվածներին, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման նախաբանում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 2-րդ կետին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացնող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) նախաբանում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ» ենթակետին, 15 հոդվածի 1-ին կետին և 27 հոդվածի 3-րդ կետին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին և 17-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերով.

2) 1-ին կետի «ա» ենթակետում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի իմաստով հարկ վճարող համարվող այն անձանց վրա, որոնք հարկվող եկամուտը որոշելու նպատակով, նույն օրենքի 15 հոդվածի համաձայն, համախառն եկամտից կատարում են նվազեցումներ» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի իմաստով հարկ վճարող համարվող այն անձանց վրա, որոնք հարկվող եկամուտը որոշելու նպատակով, նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն, համախառն եկամտից կատարում են նվազեցումներ» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Հարկերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ուշացման դեպքում լիազոր մարմինների կողմից դրանց վճարման համար օրենքով սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում հարկ վճարողին կամ ապահովադրին անվճարունակ ճանաչելու վերաբերյալ դատարան հայցադիմումներ ներկայացնելու բացառությունների դեպքերը սահմանելու մասին» N 691 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում «ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՈՒՇԱՑՄԱՆ» բառերը փոխարինել «ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆ ՈՒՇԱՑՆԵԼՈՒ» բառերով.

2) վերնագրից հանել «ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԴՐԻՆ» բառերը.

3) նախաբանում «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածին» բառերով.

4) 1-ին կետում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետև` պարտավորություններ) ուշացման» բառերը փոխարինել «պարտադիր կուտակային վճարների (այսուհետ` պարտավորություններ) վճարումն ուշացնելու» բառերով.

5) 1-ին կետից հանել «կամ ապահովադրին» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 2
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան