Գլխավոր տեղեկություն
Համար
N 317-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (27.09.2012-18.04.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.04/18(892) Հոդ.327
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2012 թվականի N 317-Ն


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 349-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 349-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 1-ին կետը «Գյուղատնտեսության ոլորտին» բառերից հետո լրացնել «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում» բառերով.

2) 4-րդ կետի 1-ին ենթակետում «սույն որոշման 1-ին կետով» բառերը փոխարինել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի իրականացման նպատակով» բառերով.

3) N 3 հավելվածում`

ա. 3-րդ կետից հանել «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում» բառերը,

բ. 3-րդ կետի 6-րդ ենթակետը «պահից» բառից հետո լրացնել «առնվազն» բառով,

գ. 11-րդ կետը «հանրագումարային» բառից առաջ լրացնել «Մեկ տարվա կտրվածքով» բառերով,

դ. 13-րդ կետում «եզրակացություն է տալիս» բառերը փոխարինել «դիմում է» բառով:

2. Սահմանել, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական կառույցների կողմից` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին համապատասխան 2011 թվականին և 2012 թվականի մարտի 15-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրամադրված վարկերի տոկոսադրույքների համար:

(2-րդ կետը փոփ. 06.09.12 N 1143-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 26

Երևան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան