Գլխավոր տեղեկություն
Համար
N 1134-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.26/47(921).1 Հոդ.1055.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2012 թվականի N 1134-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սիրիայի՝ ազգությամբ հայ երեխաների ամառային հանգիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով «Լուսաբաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Հասմիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որպես սուբսիդիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2012 թվականի ինն ամսում հատկացնել 7415.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով), որից 6229.2 հազ. դրամը՝ «Լուսաբաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, և 1186.6 հազ. դրամը՝ «Հասմիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1134-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները նշված են
դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպում

 

Նկարագրությունը

Սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպում

1148

ԱԾ33

Քանակական

Ճամբարներում ամառային հանգիստն անցկացնող երեխաների թիվը

26

26

0.0

0.0

Որակական

Մշակված չէ

   

0.0

0.0

Ժամկետայնության

Մշակված չէ

   

0.0

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

7415.8

7415.8

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1148 Արտաուսումնական դաստիարակության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հանրակրթական ուսուցման համակարգում ընդգրկված երեխաների ֆիզիկական, հոգևոր և գեղագիտական զարգացում, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

«Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված գործընթացով ընտրված մասնագիտացված կազմակերպություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան