Գլխավոր տեղեկություն
Համար
N 1121-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.19/46(920) Հոդ.1031
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1121-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններ և Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 172-Ն և N 177-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1348-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններ դիվանագետի գործուղման կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Գործուղման ժամկետի ավարտից հետո դիվանագետի գործուղումը նույն կամ այլ պետական մարմին, որպես կանոն, չի թույլատրվում: Սույն սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ դիվանագետի գործուղման դեպքերի վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 10

Երևան