Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.29/29(632).1 Հոդ.267.12
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.11.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

15 նոյեմբերի 2018 թ.

N 13-Ն

15 նոյեմբերի 2018 թ.

N 28-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով և ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 420-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով

            

Հրամայում ենք`

        

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատություններում քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:

  

ՀՀ պաշտպանության նախարարի

պաշտոնակատար

Դ. Տոնոյան

      

ՀՀ առողջապահության նախարարի

պաշտոնակատար

Ա. Թորոսյան

   

    

Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

2018 թվականի նոյեմբերի 15-ի N 13-Ն

ՀՀ առողջապահության նախարարի

2018 թվականի նոյեմբերի 15-ի N 28-Ն

          

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

       

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի ռազմաբժշկական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման վճարովի, համավճարով, պետության կողմից երաշխավորված անվճար և (կամ) արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման (այսուհետ պետպատվեր) շրջանակներում, ինչպես նաև ապահովագրական հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների վրա:

2. Քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունները մատուցվում են քաղաքացու կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքված՝ բժշկական օգնության և սպասարկման վճարովի կամ hամավճարով ծառայությունների մատուցման պայմանագիր, որոնց ձևերը հաստատվում է պաշտպանության նախարարի հրամանով:

3. Բուժման ընթացքում առանձին բուժում պահանջող նոր հիվանդությունների հայտնաբերման դեպքում կնքված պայմանագրով մատուցվող ծառայություններից դուրս նոր ծառայությունների մատուցման համար քաղաքացու հետ կնքվում է համաձայնագիր, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը: Համաձայնագրի ձևը հաստատվում է պաշտպանության նախարարի հրամանով:

4. Բուժման ընթացքում պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման (հիվանդության բուժման) ընթացքում տվյալ միջամտության բարդությունների զարգացման և կրկնակի միջամտության անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պայմանագիր չի կնքվում և մատուցվող ծառայությունների համար գումար չի գանձվում, բացառությամբ լաբորատոր և գործիքային լրացուցիչ հետազոտությունների, որոնց ցանկը հաստատվում է պաշտպանության նախարարի հրամանով:

5. Հաստատության կողմից, քաղաքացու պահանջի դեպքում տրամադրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 4-րդ հավելվածով սահմանված ձևին համապատասխան:

6. Բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների համար վճարները կատարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Տվյալ ամսում քաղաքացիներին մատուցված բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների դիմաց ստացված կանխիկ գումարները Հաստատության կողմից՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը մուտքագրվում են ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին:

7. Պետական պատվերի շրջանակներում իրականացված բժշկական օգնության և սպասարկման դիմաց ստացված գումարում արտացոլվում են այն դեպքերը, որոնք առողջապահության նախարարության կողմից, որպես պետական պատվերով մատուցվող ծառայություններ ընդունվել են փոխհատուցման, իսկ վճարովի և համավճարով ծառայությունների մասով՝ փաստացի վճարված ծառայության գումարները:

Հաշվառման տվյալներում սխալների հայտնաբերման դեպքում ճշտումները կատարվում են հաջորդ ամսվա հաշվառման տվյալներում:

8. Պետական պատվերի, համավճարի և վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման փաստացի մատուցված ծառայությունների համար վարվում են հաշվետվություններ, որոնց հիման վրա սույն կարգով և պայմաններով սահմանված տոկոսաչափերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձնակազմի համար հաշվարկվում են խրախուսումներ: Ընդ որում խրախուսումները հաշվարկվում են տվյալ ամսում փաստացի կատարված վճարումների հիման վրա:

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համար վարվող հաշվետվությունների ձևերը հաստատվում են պաշտպանության նախարարի հրամանով:

9. Բժշկական օգնության և սպասարկման վճարովի, համավճարով, պետական պատվերով, ինչպես նաև ապահովագրական հիմունքներով մատուցված ծառայությունների համար խրախուսման ընդհանուր ֆոնդը յուրաքանչյուր ամսվա ընթացքում չի կարող գերազանցել ստացված եկամտի 70%-ը, բացառությամբ ԱԱՊ ծառայությունների մասով, որի համար հիմք է ընդունվում առողջապահության նախարարի կողմից սահմանված չափորոշիչները:

10. Քաղաքացիներին Հաստատությունների կողմից մատուցվող բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների գներում ներառված են բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, բացառությամբ առողջապահության նախարարի կողմից հաստատված հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունների: Վճարովի ծառայությունների գներում ներառված դեղերի և պարագաների ցանկը հաստատվում է պաշտպանության նախարարության համապատասխան վարչության կողմից:

11. Առանձին դեպքերում՝ պաշտպանության նախարարի գրավոր թույլտվությամբ բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունը կարող է մասնակի կամ ամբողջությամբ մատուցվել Հաստատության հաշվին:

12. Պետական պատվերի շրջանակներում արտահիվանդանոցային (ԱԱՊ), շտապ բուժօգնության և ծննդօգնության ծառայությունների մատուցման դիմաց բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձնակազմի խրախուսումն իրականացվում է առողջապահության նախարարի կողմից սահմանված չափորոշիչներով:

13. Հաստատությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձնակազմի խրախուսումը տրամադրվում է Հաստատությունների կաբինետներում և բաժանմունքներում, ինչպես նաև շտապ օգնության կանչերի ժամանակ անմիջապես հիվանդի ախտորոշմամբ ու բուժմամբ զբաղվող բժիշկներին (այդ թվում նաև հրավիրված բժիշկ-մասնագետներին) միջին և վերակենդանացման բաժանմունքների կրտսեր բուժանձնակազմին, ինչպես նաև վարչակազմին՝ անհատական կամ թիմային (խմբային) խրախուսման կարգով:

14. Թիմային խրախուսումը հաշվարկվում է սույն կարգով և պայմաններով սահմանված տոկոսաչափերի և տվյալ թիմի (խմբի) աշխատակիցների թվաքանակի հարաբերությամբ՝ յուրաքանչյուր ամսվա փաստացի աշխատած օրերի համապատասխան: Արձակուրդում կամ գործուղման կամ այլ օրինական հիմքով բացակայող աշխատակցի համար թիմային խրախուսում չի նախատեսվում:

15. Սույն կարգով և պայմաններով հաստատված կողմնորոշիչ տոկոսաչափերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձնակազմի համար Հաստատության պետի կողմից կարող են կիրառվել խրախուսման անհատական տոկոսաչափեր՝ հաշվի առնելով մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալները և որակը:

18. Խրախուսման հաշվարկները կատարվում են հիմք ընդունելով սույն կարգով և պայմաններով հաստատված կողմնորոշիչ տոկոսաչափերը՝ հետևյալ մեթոդաբանությամբ.

1) բժշկի, ֆիզիոթերապևտների, բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստների և կինեզիոլոգների ամսական խրախուսումը հաշվարկվում է բժշկական օգնության և սպասարկման (նաև խորհրդատվության) վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց տվյալ ամսում ստացված գումարից,

2) վերակենդանացման բաժանմունքի և ախտորոշիչ լաբորատորիայի բժիշկների, միջին և վերակենդանացման բաժանմունքների կրտսեր բուժանձնակազմի խրախուսումը հաշվարկվում է թիմային (խմբային) սկզբունքով՝ տվյալ ամսում բժշկական օգնության և սպասարկման վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց տվյալ բաժանմունքի ստացած ընդհանուր գումարից,

3) վերակենդանացման բաժանմունքի բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի համար սահմանվում է նաև թիմային լրացուցիչ խրախուսում, որը հաշվարկվում է բոլոր բուժական բաժանմունքների կողմից տվյալ ամսում բժշկական օգնության և սպասարկման վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցված հիվանդանոցային ծառայություններից ստացած ընդհանուր գումարի 3%-ի նկատմամբ,

4) վիրահատական միջամտությունների մասնակցած միջին բուժանձնակազմի (այդ թվում նաև անեսթեզիստների) խրախուսումը հաշվարկվում է թիմային սկզբունքով, մատուցված վիրահատական վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց ստացված գումարի նկատմամբ: Ընդ որում միջին բուժանձնակազմի և անեսթեզիստների թիմային խրախուսումն իրականացվում է առանձին,

5) բոլոր տեսակի գործիքային հետազոտությունների համար բժիշկների խրախուսումը հաշվարկվում է անհատապես՝ յուրաքանչյուր բժշկի կողմից վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցված հետազոտությունների դիմաց տվյալ ամսում ստացված գումարից,

6) ճառագայթային ախտորոշման բաժանմունքների կամ կաբինետների ռենտգեն տեխնիկների (բուժքույրերի) խրախուսումը հաշվարկվում թիմային սկզբունքով՝ այդ բաժանմունքի կամ կաբինետի կողմից վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների (բացառությամբ ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունների) դիմաց տվյալ ամսում ստացված ընդհանուր գումարի նկատմամբ,

7) ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված հատուկ ու դժվարամատչելի հետազոտություններում ընդգրկված ծառայություններ մատուցող ռենտգեն տեխնիկների խրախուսումը հաշվարկվում է անհատապես՝ յուրաքանչյուր հետազոտության դիմաց,

8) Հաստատության վարչակազմի աշխատակիցների ամսական խրախուսումները հաշվարկվում են բժշկական օգնության և սպասարկման վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց տվյալ ամսվա ստացված ընդհանուր գումարից, ընդ որում վարչակազմի առանձին բժիշկների համար, իրենց ունեցած մասնագիտությանը համապատասխան վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների համար կարող է տրամադրվել այդ ծառայության (միջամտության) համար սահմանված չափաքանակով խրախուսում,

9) ախտաբանաանատոմիական ծառայության (լաբորատորիայի) աշխատակիցների (ախտաբան-անատոմ, դիահերձող) ամսական խրախուսումները հաշվարկվում են տվյալ ամսվա ընթացքում այդ ծառայության կողմից մատուցված յուրաքանչյուր վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց ստացված գումարից:

 

Հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձնակազմի խրախուսման կողմնորոշիչ տոկոսաչափեր

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձնակազմ

Պետական պատվեր և համավճար

Վճարովի
(այդ թվում ապահովագրական)

1. Բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր վճարովի ծառայության համար

Վիրաբույժ՝ վիրահատական բուժման համար

25-28

28-31

Հիվանդին վարող կամ վիրահատության մասնակցող վիրաբույժ

8

10

Բժիշկ-անեսթեզիոլոգ (ընդհանուր և ռեգիոնար անզգայացման համար)

10

12

Վիրաբույժ՝ տեղային անզգայացմամբ վիրահատական բուժման համար

28-32

34-38

Ընդհանուր պրոֆիլի բժիշկներ և վիրաբույժներ՝ ոչ վիրահատական բուժման համար

28-32

30-34

Բոլոր պրոֆիլի բժիշկներ (ֆիզիոթերապևտներ, բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստների և կինեզիոլոգներ)՝ բժշկական խորհրդատվության, հիվանդանոցային բուժօգնություն չպահանջող վիրաբուժական և այլ միջամտություններ, ախտորոշման և (կամ) բուժման նպատակով իրականացվող միջամտությունների համար

50

60

Բժիշկներ՝ ուլտրաձայնային ախտորոշման և այլ գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար

30-34

38-42

Բժիշկներ՝ ռենտգեն հետազոտությունների և առողջապահության նախարարի կողմից հաստատված հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունների համար

26-30

36-40

Ռենտգենաբանական և ուլտրաձայնային ախտորոշման բժիշկներ՝ յուրաքանչյուր բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայության գնի 1.5% նկատմամբ, սակայն ոչ ավել 5000 դրամը (յուրաքանչյուրի կողմից մատուցված ծառայության դիմաց)

1.5

1.5

Ստոմատոլոգ

32-36

34-38

Ստոմատոլոգիական կաբինետի բուժքույր

5

7

Վիրահատությանը մասնակցած բուժքույրեր1

1

1.5

Ամբուլատոր վիրաբուժական միջամտությանը մասնակցած բուժքույր

8

10

Վիրահատությանը մասնակցած անեսթեզիստներ2

0.7

1

Ռենտգեն տեխնիկներ՝ առողջապահության նախարարի կողմից հաստատված հատուկ ու դժվարամատչելի վճարովի հետազոտությունների դիմաց

1

3

Ռենտգեն տեխնիկներ՝ ռենտգեն և ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների դիմաց

10

20

Ախտաբան-անատոմ՝ ախտաբանաանատոմիական հետազոտության համար

35

45

Ախտաբան-անատոմ՝ (դիակի ախտաբանաանատոմիական հետազոտման համար)

20

20

Դիահերձող

45

45

     

2. Վերակենդանացման ծառայությունների համար

Վերակենդանացման բաժանմունքների կողմից մատուցված բժշկական օգնության և սպասարկման դիմաց ամսական ստացված գումարի նկատմամբ

Պետական պատվեր և համավճար

Վճարովի
(այդ թվում ապահովագրական)

Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար

15

15

Վերակենդանացման բաժանմունքի բժիշկներ

20

20

Վերակենդանացման բաժանմունքի միջին բուժանձնակազմ

17

17

Վերակենդանացման բաժանմունքի կրտսեր բուժանձնակազմ

13

13

     

3. Վերակենդանացման ծառայությունների համար (լրացուցիչ)

Բոլոր բուժական բաժանմունքների կողմից մատուցված բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայությունների դիմաց ամսական ստացված գումարի 3%-ի նկատմամբ

Պետական պատվեր և համավճար

Վճարովի
(այդ թվում ապահովագրական)

Վերակենդանացման (ինտենսիվ թերապիայի) բաժանմունքի ղեկավար

30

30

Վերակենդանացման (ինտենսիվ թերապիայի) բաժանմունքի բժիշկներ

40

40

Վերակենդանացման (ինտենսիվ թերապիայի) բաժանմունքի միջին բուժանձնակազմ3

15

15

Վերակենդանացման (ինտենսիվ թերապիայի) բաժանմունքի կրտսեր բուժանձնակազմ4

15

15

     

4. Ախտորոշիչ լաբորատոր ծառայությունների համար

Ախտորոշիչ լաբորատորիաների կողմից մատուցված ծառայության դիմաց ամսական ստացված գումարի նկատմամբ5

Պետական պատվեր և համավճար

Վճարովի
(այդ թվում ապահովագրական)

Ախտորոշիչ լաբորատորիաների ղեկավար

8

12

Ախտորոշիչ լաբորատորիաների բժիշկներ

33

34

Ախտորոշիչ լաբորատորիաների ավագ բուժքույր

2

2

     

4.1. Բուժման գներում ներառված ախտորոշիչ լաբորատոր ծառայությունների համար

Ախտորոշիչ լաբորատորիաների կողմից մատուցված ծառայության դիմաց յուրաքանչյուր բժշկական օգնության և սպասարկման վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցված ծառայության գնի 1.5% նկատմամբ, սակայն ոչ ավել 5000 դրամը

Պետական պատվեր և համավճար

Վճարովի
(այդ թվում ապահովագրական)

Ախտորոշիչ լաբորատորիաների ղեկավար

20

20

Ախտորոշիչ լաբորատորիաների բժիշկներ

77

77

Ախտորոշիչ լաբորատորիաների ավագ բուժքույր

3

3

5. Վարչակազմ

Հաստատության կողմից մատուցված բժշկական օգնության և սպասարկման դիմաց ամսական ստացված ընդհանուր գումարի նկատմամբ

Պետական պատվեր և համավճար

Վճարովի
(այդ թվում ապահովագրական)

Ռազմաբժշկական հաստատության պետ

0.5

1.5

Ռազմաբժշկական հաստատության պետի տեղակալ6

0.3

1

Ռազմաբժշկական հաստատության գլխավոր բուժքույր

0.1

0.2

Ընդունարան բաժանմունքի պետ

0.16

0.5

Ընդունարան բաժանմունքի պետի տեղակալ7

0.16

0.5

Ընդունարան բաժանմունքի ավագ բուժքույր

0.1

0.12

Ֆինանսական ծառայության հաշվապահ՝ ով Հաստատության պետի հրամանով ներգրավված է վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ֆինանսական հաշվարկներին8

0.4

1.1

Ֆինանսական ծառայության գանձապահ՝ ով Հաստատության պետի հրամանով ներգրավված է վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ֆինանսական հաշվարկներին

0.2

0.6

__________________

1 Վիրահատությանը մասնակցած բուժքույրերի մեջ ներառվում են նաև վիրահատարանի ավագ բուժքույրը և քույր տնտեսուհին:

2 Վիրահատությանը մասնակցած անեսթեզիստների մեջ ներառվում են նաև անզգայացման բաժանմունքի ավագ բուժքույրը և քույր տնտեսուհին:

3 Վերակենդանացման (ինտենսիվ թերապիայի) բաժանմունքի միջին բուժանձնակազմի մեջ ներառվում է նաև բաժանմունքի ավագ բուժքույրը:

4 Վերակենդանացման (ինտենսիվ թերապիայի) բաժանմունքի կրտսեր բուժանձնակազմի մեջ ներառվում է նաև բաժանմունքի քույր-տնտեսվարը:

5 Թույլատրվում է հաշվարկը կատարել նաև ըստ առանձին լաբորատոր հետազոտությունների տեսակների:

6 Այն հաստատությունները, որտեղ առկա է բուժական աշխատանքների գծով 2 տեղակալ՝ խրախուսումը հաշվարկվում է այն տեղակալի համար, ով համակարգում է վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը:

7 Խրախուսումը հաշվարկվում է ընդունարան բաժանմունքի պետի տեղակալի հաստիքի առկայության դեպքում:

8 Վճարովի, համավճարով և պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ֆինանսական հաշվարկներին մեկից ավել հաշվապահների ներգրավման դեպքում հաշվարկվող խրախուսումը բաժանվում է նրանց միջև:

(հավելվածը խմբ. 09.12.19 N 57-Ն)