Գլխավոր տեղեկություն
Համար
N 1107-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.12/45(919).1 Հոդ.1021.12
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2012 թվականի N 1107-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերով.

«17) բակալավրի կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգը` համաձայն N 17 հավելվածի.

18) բակալավրի կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզիայի ձևը` համաձայն N 18 հավելվածի.

19) մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգը` համաձայն N 19 հավելվածի.

20) մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզիայի ձևը` համաձայն N 20 հավելվածի:».

2) որոշումը լրացնել NN 17, 18, 19 և 20 հավելվածներով` համաձայն հավելվածի.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 15-րդ ու 16-րդ ենթակետերը և որոշման NN 15 ու 16 հավելվածները.

4) որոշման N 1 հավելվածի 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.3-րդ կետով.

«5.3. Լիցենզավորված անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից՝ տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը:».

5) NN 3, 5, 7, 11 և 13 հավելվածների 1-ին գլուխները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.2-րդ կետով.

«5.2. Լիցենզավորված անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից՝ տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը».

6) NN 12 և 14 հավելվածները «(գտնվելու վայրը)» բառերից հետո լրացնել «_____________» բառերով:

(գործունեության իրականացման վայրը)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 30-ի N 1107-Ն որոշման

 

«Հավելված N 17

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 808-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման գործընթացը և լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տալիս (մերժում) կամ դրա գործողությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

3. Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:

4. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի կրթական գործունեության լիցենզավորումը, ուսումնական հաստատության հայտի հիման վրա, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Մասնաճյուղի համար լիցենզիան տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

6. Լիցենզավորված անձանց լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է նախարարը:

7. Լիցենզավորված անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից՝ տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

8. Լիցենզիա ստանալու համար հայտատուն, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի ու 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ներկայացնում է հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

1) հայտ՝ համաձայն N 1 ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային թիվ՝ ըստ կուրսերի (հայտատուի կողմից սովորողների նախատեսվող սահմանային թիվը՝ ըստ կուրսերի, հաշվարկվում է` հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան), լիցենզիայի գործողության ժամկետը.

2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) գրանցման վկայականի պատճենը.

3) տեղեկանք պրոֆեսորադասախոսական կազմի մասին, որում նշվում են պրոֆեսորադասախոսական կազմի անդամների անունները, ազգանունները, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, գիտական աստիճանը կամ կոչումը, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական) ՝ համաձայն N 2 ձևի.

4) տեղեկանք բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար զբաղեցրած տարածքների (այդ թվում՝ լսարանային, լաբորատոր, արհեստանոցային, առարկայական կաբինետային, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիաների, օժանդակ) մասին՝ համաձայն N 3 ձևի.

5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական հագեցվածության (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) մասին՝ համաձայն N 4 ձևի.

6) տեղեկանք ուսումնական և արտադրական պրակտիկաների բազաներով ապահովվածության մասին.

7) կրթական ծրագրի մասնագիտությունների ուսումնական պլանը և առարկայական ծրագրերի ցանկը.

8) սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների պաշտպանության կարգերը.

9) տեղեկանք օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման պայմանների ապահովվածության մասին (այդ թվում` նախապատրաստական բաժինների, դեկանատների, այլ կառուցվածքային ստորաբաժանումների և համապատասխան մասնագետների առկայության մասին).

10) կրթական ծրագրերի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:

9. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

10. Լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմաններն են՝

1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի պահանջի մասով`

ա. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50 տոկոսի համար տվյալ ուսումնական հաստատությունը պետք է հանդիսանա հիմնական աշխատավայր,

բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 50 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների), այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը,

գ. ուսումնական հաստատությունում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, ովքեր ունեն դասավանդվող դասընթացի ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն` առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանով, նույն կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների վարման համար, պետք է ներգրավված լինեն գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների) կամ համապատասխան գործունեության ոլորտում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող գիտամանկավարժական կադրեր.

3) ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության պահանջի մասով՝

ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիայի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) հաստատող փաստաթղթերի առկայությունը,

բ. լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության համապատասխանությունը նախարարի հրամանով հաստատված չափաքանակների պահանջներին: Հեռավար ձևով կրթություն կազմակերպելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավար կրթության կարգին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ էլեկտրոնային և այլ կապի միջոցների, անհրաժեշտ սարքավորումների առկայությունը.

4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով ուսումնական հաստատության՝

ա. ըստ կրթության ձևի, ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը բարձրագույն մասնագիտական կրթական պետական ընդհանուր և մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջներին,

բ. սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների պաշտպանության կարգերի համապատասխանությունը «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին,

գ. օտարերկրյա քաղաքացիների ուսուցումը (այդ թվում՝ նախապատրաստական բաժիններում) նախատեսված է կանոնադրությամբ և ուսուցման կարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում օտարեկրյա քաղաքացիների ուսուցման կարգին.

5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մեկ ուսանողի հաշվարկով առնվազն 0.5-ական օրինակ դասագիրք, գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ինչպես նաև ցուցադրական, աուդիո-վիդեո, մուլտիմեդիա նյութերով.

6) ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի մասով՝ բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների թվի նշմամբ) առկայությունը.

7) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը, եթե այդ գործունեության մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, պարտադիր է:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ, ՏՈՒԳԱՆՔԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

11. Կրթական ծրագրով գործունեության իրականացման լիցենզիայի պահանջների խախտման համար նախազգուշացումը, տուգանքը, լիցենզիայի գործողության դադարեցումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

12. Լիցենզավորված անձն օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է նախարարություն:

 

Ձև N 1

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

------------------------------------------------------ -ին

(անունը, ազգանունը)               

----------------------------------------------------------------------------------------- - ից

(հայտատուի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)            

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail)                           

________________________________________________________________________________

(գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail))                 

 

Հ Ա Յ Տ

 

Բակալավրի կրթական ծրագրով գործունեության իրականացման լիցենզիա ստանալու մասին

 

NN
ը/կ

Դասիչը

Մասնա-գիտությունը

Կրթու-
թյան ձևը

Սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի

Ուսուցման լեզուն

Ուսուցման տևողու-թյունը

Ուսուցման
ավարտին տրվող որակավորումը

Ավարտական փաստաթուղթը

Լիցենզիայի գործողության ժամկետը

1

2

3

4

5

         
                           
                           
                           

 

_____ ________________ 20 թ.

Դիմող ________________ _____________________

(ստորագրությունը)                     (անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

_____ ________________ 20 թ.

________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)

 

Տնօրեն (ռեկտոր) ___________________

(անունը, ազգանունը)

________________________

(ստորագրությունը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Կազմակերպության պրոֆեսորադասախոսական կազմի մասին

 

NN
ը/կ

Անունը, ազգանունը

Կրթությունը,
ավարտած բուհը

Որակա-վորումը

Պաշտոնը, դասավանդած առարկան

Աշխատանքը (հիմնական, համատե-ղությամբ)

Ստաժը
(վարչական/ մանկա-վարժական)

Գիտական աստիճանը կամ կոչումը

               
               
               
               
               
               
               
               

 

Ձև N 3

 

_____ ________________ 20 թ.

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Կազմակերպության բակալավրի կրթական ծրագրԻ իրականացման համար զբաղեցՐած տարածքների մասին

 

Կազմակերպության անվանումը ________________________________________________

 

Տնօրենի անունը, ազգանունը, ստորագրությունը _______________ ____________ ______________

 

Գործունեության իրականացման վայրը ________________________________________________

 

Շինության տիպը՝ տիպային, հարմարեցված (ընդգծել), այլ

 

Շինության նկատմամբ իրավունքի տեսակը _____________________________________________

 

Շինության ընդհանուր մակերեսը _________ քառ. մ, որից՝

 

Անվանումը

Քանակը

Յուրաքանչյուրի մակերեսը
(քառ. մ)

Տարածքի նկատմամբ իրավունքի տեսակը

Լսարան

     

Լաբորատորիա

     

Առարկայական կաբինետ

     

Արհեստանոց

     

Մարզադահլիճ

     

Գրադարան – ընթերցասրահ

     

Համակարգչային լաբորատորիա

     

Օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն)

     

Այլ նշանակության

     

 

Կից ներկայացվում են ՝

1) լաբորատորիաների, արհեստանոցների գույքի, նյութերի, սարքերի ու սարքավորումների ցանկը,

2) մարզագույքի ցանկը:

 

Ձև N 4

 

_____ ________________ 20 թ.

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Կազմակերպության ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական հագեցվածության մասին

 

Կազմակերպության անվանումը ____________________________________________________

 

Գործունեության տեսակը _______________________________________________________________

 

Ռեկտոր ______________

 _______________________

                  (անունը, ազգանունը)

             (ստորագրությունը)

 

Գրքերի ընդհանուր թիվը _______________________ , որից՝ դասագրքեր ____________________________,

 

ծրագրային գեղարվեստական ___________________ , ուսումնամեթոդական _________________________ ,

 

ուսումնաօժանդակ _______________________________ , էլեկտրոնային-տեղեկատվական ______________ ,

 

քարտեզ ________________________________________________________________________________ ,

 

այլ ___________________ :

 

 

Հավելված N 18

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 808-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ)

 

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N 0000

 

ՍԵՐԻԱ Ա

 

Սույնով վավերացվում է, որ

 

------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

 

-------------------------------------------------------------------------------------------------------------

(գտնվելու վայրը)

 

-------------------------------------------------------------------------------------------------------------

(գործունեության իրականացման վայրը)

 

իրավունք ունի իրականացնելու Բակալավրի կրթական ծրագիր

 

(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)։

 

ՆԱԽԱՐԱՐ ----------------------------------

(ստորագրությունը)         

---------------------------------------

(անունը, ազգանունը)

 

_____ ________________ 20 թ.

 

Կ. Տ.

 

-------------------------------------------------

(լիցենզիայի գործողության ժամկետը)            

 

 

Հավելված N 19

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 808-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման գործընթացը և լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տալիս (մերժում) կամ դրա գործողությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

3. Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների գործունեության թույլտվության) մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:

4. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի կրթական գործունեության լիցենզավորումը, ուսումնական հաստատության հայտի հիման վրա, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Մասնաճյուղի համար լիցենզիան տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

6. Լիցենզավորված անձանց լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է նախարարը:

7. Լիցենզավորված անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից՝ տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

8. Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար հայտատուն, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի ու 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ներկայացնում է հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

1) հայտ՝ համաձայն N 1 ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային թիվը՝ ըստ կուրսերի (սովորողների նախատեսվող սահմանային թիվը՝ ըստ կուրսերի, հայտատուի կողմից հաշվարկվում է` հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան), լիցենզիայի գործողության ժամկետը.

2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) գրանցման վկայականի պատճենը.

3) տեղեկանք պրոֆեսորադասախոսական կազմի մասին, որում նշվում են պրոֆեսորադասախոսական կազմի անդամների անունները, ազգանունները, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, գիտական աստիճանը կամ կոչումը, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական)՝ համաձայն N 2 ձևի.

4) տեղեկանք բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար զբաղեցրած տարածքների (այդ թվում՝ լսարանային, լաբորատոր, արհեստանոցային, առարկայական կաբինետային, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիաների, օժանդակ) մասին՝ համաձայն N 3 ձևի.

5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) հագեցվածության մասին՝ համաձայն N 4 ձևի.

6) տեղեկանք ուսումնական և արտադրական պրակտիկաների բազաներով ապահովվածության մասին.

7) կրթական ծրագրի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը.

8) սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների) և մագիստրոսական թեզի պաշտպանության կարգերը.

9) տեղեկանք օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման պայմանների ապահովվածության մասին (այդ թվում` նախապատրաստական բաժինների, դեկանատների, կառուցվածքային այլ ստորաբաժանումների և համապատասխան մասնագետների առկայության մասին).

10) կրթական ծրագրի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից՝ տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:

9. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

10. Լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմաններն են՝

1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի պահանջի մասով`

ա. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50 տոկոսի համար տվյալ ուսումնական հաստատությունը պետք է հանդիսանա հիմնական աշխատավայր,

բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 50 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների), այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը,

գ. ուսումնական հաստատությունում մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, ովքեր ունեն գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում կամ դասընթացների ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն` առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանով, և համապատասխան գործունեության ոլորտում հետազոտական աշխատանքի փորձ (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների).

3) ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության պահանջի մասով՝

ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիայի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) հաստատող փաստաթղթերի առկայությունը,

բ. լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի՝ սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության համապատասխանությունը նախարարի հրամանով հաստատված չափաքանակների պահանջներին: Հեռավար ձևով կրթություն կազմակերպելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավար կրթության կարգին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ էլեկտրոնային և այլ կապի միջոցների, անհրաժեշտ սարքավորումների առկայությունը.

4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով՝ ուսումնական հաստատության՝

ա. ըստ կրթության ձևի, ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը բարձրագույն մասնագիտական կրթական պետական ընդհանուր և մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջներին,

բ. սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների) և մագիստրական թեզի պաշտպանության կարգերի համապատասխանությունը «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին,

գ. օտարերկրյա քաղաքացիների ուսուցումը (այդ թվում՝ նախապատրաստական բաժիններում) նախատեսված է կանոնադրությամբ, և ուսուցման կարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կարգին.

5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մեկ ուսանողի հաշվարկով՝ առնգազն 0.5-ական օրինակ դասագիրք, գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ինչպես նաև ցուցադրական, աուդիո-վիդեո, մուլտիմեդիա նյութերով.

6) ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի մասով՝ բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների թվի նշմամբ) առկայությունը.

7) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը, եթե այդ գործունեության մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը, համաձայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, պարտադիր է:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ, ՏՈՒԳԱՆՔԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

11. Կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի համար նախազգուշացումը, տուգանքը, լիցենզիայի գործողության դադարեցումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

12. Լիցենզավորված անձն օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է նախարարություն:

 

Ձև N 1

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

------------------------------------------------------ -ին

(անունը, ազգանունը)                                    

 

----------------------------------------------------------------------------------------- - ից

(հայտատուի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)                          

 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail))                                       

 

_____________________________________________________________________________________

(գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail))                                                        

 

Հ Ա Յ Տ

 

Մագիստրոսի կրթական ծրագրով գործունեության իրականացման լիցենզիա ստանալու մասին

 

NN
ը/կ

Դասիչը

Մասնա-գիտությունը

Կրթու-
թյան ձևը

Սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի

Ուսուցման լեզուն

Ուսուցման տևողությունը

Ուսուցման
ավարտին տրվող որակավորումը

Ավար-տական փաստա-թուղթը

Լիցենզիայի գործողության ժամկետը

1

2

3

4

5

         
                           
                           
                           

 

ԴԻՄՈՂ ________________________

(ստորագրությունը)                  

 

_____ ________________ 20 թ.

________________________

(անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

_____ ________________ 20 թ.

 

__________________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)

 

Տնօրեն (ռեկտոր) ______________________

 _______________________

                                               (անունը, ազգանունը)

             (ստորագրությունը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Կազմակերպության պրոֆեսորադասախոսական կազմի մասին

 

NN
ը/կ

Անունը, ազգանունը

Կրթությունը,
ավարտած բուհը

Որակավորումը

Պաշտոնը, դասավանդած առարկան

Աշխատանքը (հիմնական, համատեղությամբ)

Ստաժը
(վարչական/ մանկավարժական)

Գիտական աստիճանը կամ կոչումը

               
               
               
               
               
               
               
               
               

 

Ձև N 3

 

_____ ________________ 20 թ.

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Կազմակերպության մագիստրոսի կրթական ծրագրԻ իրականացման համար զբաղեցՐած տարածքների մասին

 

Կազմակերպության անվանումը ____________________________________________________

 

Տնօրենի անունը, ազգանունը, ստորագրությունը _________________ ______________ _____________

 

Գործունեության իրականացման վայրը _______________________________________________________

 

Շինության տիպը՝ տիպային, հարմարեցված (ընդգծել), այլ

 

Շինության նկատմամբ իրավունքի տեսակը __________________________________________________

 

Շինության ընդհանուր մակերեսը՝ _________ քառ. մ, որից՝

 

Անվանումը

Քանակը

Յուրաքանչյուրի մակերեսը
(քառ. մ)

Տարածքի նկատմամբ իրավունքի տեսակը

Լսարան

     

Լաբորատորիա

     

Առարկայական կաբինետ

     

Արհեստանոց

     

Մարզադահլիճ

     

Գրադարան – ընթերցասրահ

     

Համակարգչային լաբորատորիա

     

Օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն)

     

Այլ նշանակության

     

 

Կից ներկայացվում են ՝

1) լաբորատորիաների, արհեստանոցների գույքի, նյութերի, սարքերի ու սարքավորումների ցանկը,

2) մարզագույքի ցանկը:

 

Ձև N 4

 

_____ ________________ 20 թ.

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Կազմակերպության ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական հագեցվածության մասին

 

Կազմակերպության անվանումը ___________________________________________

 

Գործունեության տեսակը _____________________________________________________

 

Ռեկտոր ______________________

 _______________________

                                      (անունը, ազգանունը)

             (ստորագրությունը)

Գրքերի ընդհանուր թիվը _______________________ , որից՝ դասագրքեր ______________________________,

 

ծրագրային գեղարվեստական ___________________ , ուսումնամեթոդական __________________________ ,

 

ուսումնաօժանդակ _______________________________ , էլեկտրոնային-տեղեկատվական _____________ ,

 

քարտեզ _______________________________________________________________________________ ,

 

այլ ___________________ :

 

 

Հավելված N 20

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 808-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ)

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N  0000

 

ՍԵՐԻԱ Ա

 

Սույնով վավերացվում է, որ ------------------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(գտնվելու վայրը)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(գործունեության իրականացման վայրը)

 

իրավունք ունի իրականացնելու մագիստրոսի կրթական ծրագիր (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)։

 

ՆԱԽԱՐԱՐ ----------------------------------

(ստորագրությունը)              

---------------------------------------

(անունը, ազգանունը)

 

_____ ________________ 20 թ.

 

Կ. Տ.

 

------------------------------------------------------------- »:

(լիցենզիայի գործողության ժամկետը)                    

         

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան