Գլխավոր տեղեկություն
Համար
N 989-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հոկտեմբերի 2012 թվականի N 989-Ա

 

Ա. ԳԱԼՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ա. Գալոյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 9
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հոկտեմբերի 9-ի N 989-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՐՄԵՆ ԳԱԼՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ռ. Մարտիրոսյան

-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)

Հ. Դարբինյան

-ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Հ. Բեգլարյան

-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Պ. Սաֆարյան

-ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Մ. Մկրտչյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Վ. Վարդանյան

-Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Աֆյան

-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Վ. Հակոբյան

-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

Ս. Չալյան

-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Մանասյան

-«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Գալոյան

-Ա. Գալոյանի դուստրը (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան