Գլխավոր տեղեկություն
Համար
N 1247-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2012 թվականի N 1247-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությունը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 և Թբիլիսյան խճուղի 5 հասցեում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նկատմամբ համապատասխան նվիրատվության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` սույն որոշման հավելվածում նշված անձանց միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 9

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1247-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 ԵՎ Թբիլիսյան խճՈՒՂԻ 5 հասցեՈՒՄ ԳՏՆՎՈՂ հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած` սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

 

NN
ը/կ

Բնակության վայրը, սենյակների թիվը

Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Հատ-կացման տարեթիվը

Բնակա-րանի մակերեսը (քառ. մ)

Սկզբնական հաշվեկշռային արժեքը (դրամ)

Սեփականու-թյան տեսակը

Բնակտարածության պատկանելությունը

1

2

3

4

5

6

7

8

9

1.

քաղ. Երևան, Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 ուսանողական հանրակացա-րան, NN 304 և 305 սենյակներ

Ավագիմյան Լեյլա Զախարի

 

 

 

 

Ավագիմյան Նարինե Արտաշեսի

AF0546624
տրվ.` 19.09.2001 թ.,
006-ի
կողմից


AF0216176
տրվ.` 27.12.2000 թ., 006-ի կողմից

1990 թ.

30.61

127858

ընդհանուր բաժնային սեփականու-թյան իրավունքով, հավասար բաժիններով

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

2.

քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 5 հասցեում գտնվող հանրակացա-րան, N 203 սենյակ

Սարկիսյանց Կարինա Վլադիմիրի

 

Սարկիսյանց

Ժաննա Վլադիմիրի

AF 0557054

տրվ.` 14.03.2002 թ., 004-ի կողմից

 

AH0443713

տրվ.` 20.11.2007 թ., 004-ի կողմից

1990 թ.

17.3

 7767.7

ընդհանուր բաժնային սեփականու-թյան իրավունքով, հավասար բաժիններով

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան