Գլխավոր տեղեկություն
Համար
N 801-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.08.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2012 թվականի N 801-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2794-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 5-րդ կետը և Երևանի քաղաքապետի առաջարկությունը`

1. Երևանի հիմնադրման 2794-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները կազմակերպել և իրականացնել 2012 թվականի հոկտեմբերի 14-ին։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով՝

1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան` աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը.

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում.

3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 21

Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան