ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2012 թվականի N 803-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ մինչև 2012 թվականի հոկտեմբերի 15-ը մշակել և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին ներկայացնել առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 21 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. օգոստոսի 21-ի N 803-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Բադալյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Փարսադանյան |
-ՀՀ առողջապահության նախարարության բարձրտեխնոլոգիաների գծով խորհրդական |
Ս. Բարսեղյան |
-ՀՀ ֆինանսների նախարարի օգնական |
Վ. Վարդանյան |
-ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ) |
Ս. Առաքելյան |
-ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Ղուլյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|