Գլխավոր տեղեկություն
Համար
N 748-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (15.09.2012-08.02.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.30/49(639) Հոդ.804
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2008 թվականի N 748-Ն

 

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ինչպես նաև նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական փորձաքննության, բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) նախազորակոչային (16-18 տարեկան) ու զորակոչային (18-27 տարեկան, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած), ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիք ունեցող` ասպիրանտուրան ավարտած, զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների ծավալները` համաձայն N 2 հավելվածի.

3) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար հիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

5) ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից տրվող առողջության անձնագրի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար հիվանդանոցային հետազոտման կամ բուժման ուղեգրի ձևը` համաձայն N 6 հավելվածի.

7) տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային հաստատություններում իրականացվող` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար բժշկական քննությունների ծավալները` համաձայն N 7 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 23.08.12 N 1071-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշումը:

2.1. Իրականացնել 14-15 տարեկան արական սեռի անձանց առողջության գնահատում (ընդ որում, 15 տարեկան անձանց առողջության գնահատումն իրականացվում է այն դեպքում, եթե 14 տարեկանում այն չի իրականացվել), նախազորակոչային տարիքի անձանց համար սույն որոշմամբ սահմանված կարգով և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների ծավալներով` հիմնավորված ցուցումների դեպքում ընդգրկելով նաև այլ հետազոտություններ:

(2.1 կետը լրաց. 20.05.11 N 661-Ն)

2.2. Իրականացնել սույն որոշման 2.1-ին կետում նշված հետազոտության շրջանակներում հայտնաբերված հիվանդ` 14-15 տարեկան արական սեռի անձանց, ըստ անհրաժեշտության, ամբուլատոր կամ հիվանդանոցային բուժումը:

(2.2 կետը լրաց. 20.05.11 N 661-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 21
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 10-ի N 748-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ (16-18 ՏԱՐԵԿԱՆ) ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ (18-27 ՏԱՐԵԿԱՆ, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված ԵՎ 27 տարին չլրացած), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 27 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ` ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ԱՎԱՐՏԱԾ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
(վերնագիրը լրաց. 23.08.12 N 1071-Ն)

1. Սույն կարգի համաձայն բժշկական հսկողության և հաշվառման ենթակա են նախազորակոչային (16-18 տարեկան), զորակոչային (18-27 տարեկան, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած), ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիք ունեցող` ասպիրանտուրան ավարտած, զինվորական ծառայություն չանցած արական սեռի բոլոր քաղաքացիները:

(1-ին կետը լրաց. 23.08.12 N 1071-Ն)

2. Նախազորակոչային տարիքի անձինք` ըստ տարածաշրջանային զինվորական կոմիսարիատներից ներկայացված` կցագրման ենթակա անձանց անվանացանկի բժշկական հաշվառման են վերցվում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների (բուժմիավորումների ամբուլատոր-պոլիկլինիկական ստորաբաժանումների)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի համաձայն տվյալ տարիքի անձանց բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետի կողմից:

3. Նախազորակոչիկների ու զորակոչիկների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետը (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ) իր կողմից հաշվառման վերցված քաղաքացիների պարբերական բժշկական հետազոտությունն իրականացնում է համաձայն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան կատարվող բժշկական հետազոտությունների ծավալների (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման N 2 հավելված):

1) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց շրջանում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող տուբերկուլոզի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների կողմից իրականացվում են պարտադիր հետազոտություններ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման N 7 հավելված):

2) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային հետազոտության ավարտից հետո` տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում կազմակերպվում է տեղեկատվության անհապաղ փոխանցում տարածաշրջանային զինկոմիսարիատ` նրանց հետագա հաշվառման և վերահսկողության կազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաներում ստեղծված տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներում: Հետագա հիվանդանոցային, դիսպանսեր կամ ամբուլատոր և վերականգնողական (առողջարանային) բուժումը կազմակերպվում է ըստ զինապարտների բնակության վայրերի` տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 52 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրին համապատասխան:

4. Նախազորակոչիկների ու զորակոչիկների ամբուլատոր-պոլիկլինիկական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հիվանդանոցային բժշկական հետազոտության արդյունքում լրացվում է առողջության անձնագիր` առողջական վիճակի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ նշումներով և համալիր գնահատականով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման N 5 հավելված):

5. Նախազորակոչիկների ու զորակոչիկների կցագրման ընթացքում բժշկական հետազոտության ավարտից հետո տարածաշրջանային զինվորական կոմիսարիատների կողմից տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություն է ներկայացվում մանրամասն տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748 -Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում նշված հիվանդությունների և ախտաբանական վիճակների կոնսերվատիվ կամ վիրաբուժական բուժման կարիք ունեցողների մասին: Վերջիններիս նկատմամբ սահմանվում է շարունակական հսկողություն, և կազմակերպվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան անվճար բուժում` պոլիկլինիկաներում կամ հիվանդանոցային պայմաններում:

6. Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների հիվանդանոցային բուժումը կազմակերպվում է ըստ բնակության վայրի` որևէ հիվանդանոցում, իսկ նեղ մասնագիտացված բուժօգնություն պահանջող հիվանդությունների դեպքում` Երևան քաղաքի համապատասխան բժշկական հաստատություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընտրությամբ:

7. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար հիվանդանոցային բուժման կամ հետազոտման համար հիմք է հանդիսանում զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից տրված և զինվորական կոմիսարի կնիքով հաստատված ուղեգիրը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման N 6 հավելված):

8. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժումն իրականացվում է գարնանային ու աշնանային զորակոչի, ինչպես նաև զորակոչից դուրս ընկած ժամանակահատվածում: Բուժման ավարտից հետո նրանց նկատմամբ սահմանվում է շարունակական հսկողություն` զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի և տվյալ տարիքի քաղաքացիների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետի կողմից:

9. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բուժման արդյունքների մասին տարածաշրջանային զինվորական կոմիսարիատները տեղեկացնում են համապատասխան տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությանը` տրամադրելով հիվանդ զորակոչիկների ցուցակները և նրանց բժշկական քարտերից քաղվածքները:

10. Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունները նախքան զորակոչն սկսվելը, համաձայն տարածքային զինվորական կոմիսարիատի հետ ճշտված զորակոչի ենթակա քաղաքացիների ցուցակների, հիվանդ զորակոչիկների բժշկական քարտերից քաղվածքները ներկայացնում են զինվորական կոմիսարիատ` հետագա բժշկական հետազոտություններն իրականացնելու նպատակով:

11. Զորակոչի ընթացքում զինապարտների ախտորոշումը ճշտելու նպատակով կրկնակի ստուգիչ բժշկական հետազոտություններն իրականացվում են համաձայն կենտրոնական բժշկական հանձնաժողովի միջնորդության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված զինապարտների հիվանդանոցային հետազոտման ուղեգրերով:

12. Զորակոչիկների բժշկական հետազոտության (փորձաքննության) ավարտից հետո տարածքային զինվորական կոմիսարիատը համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն է ներկայացնում պարտադիր զինվորական ծառայությունից հիվանդության պատճառով տարկետում ստացած ու հետագա բժշկական հսկողության կարիք ունեցող զորակոչիկների ցուցակները:

13. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտության իրականացման, բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման իրավական նորմերի պահանջների ապահովման պատասխանատվությունը դրվում է համապատասխան զինվորական կոմիսարիատի հանձնաժողովի նախագահի (զինվորական կոմիսար), բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի, հիվանդանոցային բուժհետազոտում և փորձաքննություն իրականացնող բժշկական կազմակերպությունների հանձնաժողովների նախագահների ու տնօրենների և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների տնօրենների վրա:

(հավելվածը լրաց. 23.08.12 N 1071-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 10-ի N 748-Ն որոշման

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

Տարիքը Մասնագետները Իրականացվող բժշկական միջոցառումները և հետազոտությունները
Նախազորակոչային տարիք (16-18 տարեկան, կցագրում) թերապևտ (ընտանեկան բժիշկ), վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, ակնաբույժ, ստոմատոլոգ, հոգեբույժ, մաշկավեներաբան (տարածաշրջանային զինկոմիսարիատների հետ համատեղ) պատվաստումներ (համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված պատվաստումների ազգային օրացույցի), մարդաչափություն, արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա), ֆլյուորոգրաֆիա, արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում (եթե կատարված չէ), մեզի և արյան ընդհանուր քննություն
Զորակոչային տարիք (18-27 տարեկան, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած և 27 տարեկանից հետո` օրենքով սահմանված դեպքերում) թերապևտ, ընտանեկան բժիշկ, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, ակնաբույժ, նյարդաբան, ստոմատոլոգ, հոգեբույժ, մաշկավեներաբան (տարածաշրջանային զինկոմիսարիատների հետ համատեղ) պատվաստումներ (եթե կատարված չեն), մարդաչափություն, արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա), միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա, արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում (եթե կատարված չէ), մեզի և արյան ընդհանուր քննություն, էլեկտրասրտագրում, որովայնի օրգանների սոնոգրաֆիա

(հավելվածը լրաց. 23.08.12 N 1071-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 10-ի N 748-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ

 

1. Սոմատիկ քրոնիկ հիվանդությունների կանխարգելիչ պլանային բուժում (ռեմիսիայի շրջանում)` նեֆրոլոգիական, թոքաբանական, գաստրոէնտերոլոգիական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, մաշկային եզակի օջախային

2. Փոքր (ոչ բարդ) վիրաբուժական միջամտություններ պահանջող հիվանդություններ

3. Ստոմատոլոգիական` թերապևտիկ և վիրաբուժական հիվանդություններ

4. Սուր` թերապևտիկ ուղղվածություն ունեցող հիվանդություններ, որոնք չեն պահանջում շուրջօրյա հսկողություն և բուժման երկրորդային մասնագիտացված մակարդակ

5. Նևրոլոգիական հիվանդությունների վերականգնողական բուժում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 10-ի N 748-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ

 

1. Վիրաբուժական հիվանդություններ

2. Սեռավարակներ և մաշկային հիվանդություններ

3. Հոգեկան հիվանդություններ

4. Ուռուցքաբանական հիվանդություններ

5. Տուբերկուլոզ

6. Ինֆեկցիոն հիվանդություններ

7. Նեղ մասնագիտացված բուժօգնություն և շուրջօրյա հսկողություն պահանջող հիվանդություններ

8. Արյունաբանական հիվանդություններ

9. Քրոնիկ հիվանդությունների սրացում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 10-ի N 748-Ն որոշման

 

Ձև

 

Ա Ռ Ո Ղ Ջ ՈՒ Թ Յ Ա Ն  Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ

 

1. Քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը __________________________

2. Ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարեթիվը _____________________________

3. Բնակության վայրը ___________________________________________

4. Կատարված պատվաստումները (համաձայն հաստատված պատվաստումների ազգային

օրացույցի) _________________________________________________

 

Բժշկի մասնագիտությունը 14 տարեկան 15
տարեկան
16 տարեկան  17 տարեկան  18 տարեկան

1.
2.
3.
4.

 

         
Բժշկական եզրակացություն          

 

5. Կատարված բժշկական քննությունների արդյունքները ____________________

_______________________________________________________

6. Հետագա հսկողության (հետազոտության, բուժման) վերաբերյալ հանձնարարականներ

_______________________________________________________

_______________________________________________________

 

Կազմակերպության ղեկավար __________________  _________________

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

_____ _______________ 200 թ.

 

Կ.Տ.

 

(ձևը լրաց. 20.05.11 N 661-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 10-ի N 748-Ն որոշման

 

Ձև

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր  N  0 0 0 0 0

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԿԱՄ ԲՈՒԺՄԱՆ

 

_____ ________________ 200 թ.

 

Ուղեգրող զինկոմիսարիատը_______________________________________

Ուղեգրման բուժհաստատության անվանումը ____________________________

Զորակոչիկի անունը, հայրանունը, ազգանունը ___________________________

ծնված` _____ __________________ 200 թ.

Նախնական ախտորոշումը ________________________________________

Հետազոտման/բուժման (ընդգծել)

 

Զինկոմ

_____________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Ավագ բժիշկ

_____________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Ուղեգրվող զորակոչիկ

_____________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր  N  0 0 0 0 0

 

_____ ________________ 200 թ.

 

__________________________
__________________________
(զինկոմիսարիատի անվանումը)

____________________
____________________
(բուժհիմնարկի անվանումը)

 

Ուղարկվում է զորակոչիկ (զինապարտ) ___________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

ծնված` ____ _________ _______ թ. ______________________ հետազոտման

համար:

 

Նախնական ախտորոշումը ____________________________________________

_____________________________________________________________

 

Զինկոմ

_____________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Ավագ բժիշկ

_____________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

____________________

(լրացվում է 2 օրինակից)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 10-ի N 748-Ն որոշման

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

Տարիքը Մասնագետի հսկողությունը Հետազոտություններ

Նախազորակոչային տարիք (16-18 տարեկան, կցագրում)

N 1 գծապատկեր
N 2 գծապատկեր

տվյալ տարիքի պատանիների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետ

1) խորխի եռակի բակտերիոսկոպիա (խորխի առկայության դեպքում)
2) ՄԱՆՏՈՒ-ի հետազոտության 2 TE
3) R-հետազոտություն (անհրաժեշտության դեպքում)

Զորակոչային տարիք (18-27 տարեկան, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած և 27 տարեկանից հետո` օրենքով սահմանված դեպքերում)

N 3 գծապատկեր

տվյալ տարիքի պատանիների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետ

1) խորխի եռակի բակտերիոսկոպիա (խորխի առկայության դեպքում)
2) R-հետազոտություն (ֆլյուորոգրաֆիա` իրականացվում է հանրապետական հավաքակայանում)
3) ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն 2 TE
4) ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի հետազոտություններ (ենթակա են 18-27 տարեկան, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած տարիքը լրացած` ռիսկի խմբին պատկանող անձինք)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Գծապատկեր N 1

 

Նախազորակոչային տարիք` 16 տարեկան

Ներմուծեք նկարագրությունը_20420

1. Խորխի եռակի հետազոտություն (առկայության դեպքում)
2. ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն
3. Ռենտգենաբանական հետազոտություն (ֆլյուորոգրաֆիա)

Ներմուծեք նկարագրությունը_20422

Ներմուծեք նկարագրությունը_20421

1. Բացասական
2. Նորմերգիկ ռեակցիա
3. Շեղում չի հայտնաբերվել

1. Բացասական
2. Հիպերերգիկ ռեակցիա`
17 մմ-ից ավելի
3. Շեղում չի հայտնաբերվել

Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420

Տուբերկուլոզը ժխտվում է

Հետազոտում մասնագիտացված հակատուբերկուլոզային հաստատությունում

Ներմուծեք նկարագրությունը_20422

Ներմուծեք նկարագրությունը_20420

Թոքային և արտաթոքային տուբերկուլոզ չի հայտնաբերվել:
ՄԱՆՏՈՒ-ի հետազոտությունը` հիպերերգիկ ռեակցիա
17 մմ-ից ավելի

Հաստատվում է տուբերկուլոզ

 
 
Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420

Բուժում մասնագիտացված հակատուբերկուլոզային հաստատությունում

Քիմիականխարգելում` 6 ամիս

 

 

Գծապատկեր N 2

 

Նախազորակոչային տարիք` 17 տարեկան

Ներմուծեք նկարագրությունը_20420

Խորխի եռակի հետազոտություն (առկայության դեպքում)

Ներմուծեք նկարագրությունը_20422

 

Ներմուծեք նկարագրությունը_20421

Դրական

 

Բացասական

Ներմուծեք նկարագրությունը_20420

 

Ներմուծեք նկարագրությունը_20420

Բուժում մասնագիտացված հակատուբերկուլոզային հաստատությունում

Ներմուծեք նկարագրությունը_20423 

Ռենտգենաբանական հետազոտություն (ֆլյուորոգրաֆիա)


Թոքաբորբի ռենտգենաբանական և կլինիկական նշաններ

Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420

Բուժում լայն սպեկտրի հակաբիոտիկներով

 

Օջախային փոփոխություններ Ինֆիլտրացիա
Սերմնացում (դիսեմինացիա)
Խոռոչային գոյացություն
Մեծացած ավշային հանգույցներ
պլևրիտ

 

Ներմուծեք նկարագրությունը_20420

 

Հսկողական
ռենտգենաբանական հետազոտություն

Ներմուծեք նկարագրությունը_20421

Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420

Բուժում մասնագիտացված հակատուբերկուլոզային հաստատությունում

Արդյունք
կա

Արդյունք
չկա

 

Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420

 

Տուբերկուլոզը ժխտվում է

Բուժում մասնագիտացված հակատուբերկուլոզային հաստատությունում

 
 

 

Գծապատկեր N 3

 

Զորակոչային տարիք`
18-27 տարեկան, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած և 27 տարեկանից հետո` օրենքով սահմանված դեպքերում

 
   

Ներմուծեք նկարագրությունը_20420

   
 

1. Խորխի եռակի հետազոտություն (առկայության դեպքում)
2. Ռենտգենաբանական հետազոտություն (ֆլյուորոգրաֆիա)
3. ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն

 
 

Ներմուծեք նկարագրությունը_20422

Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420            Ներմուծեք նկարագրությունը_20421

 

1. Բացասական
2. Շեղում չի հայտնաբերվել
3. Նորմերգիկ ռեակցիա

1. Բացասական
2. Թոքաբորբի ռենտգենաբանական և կլինիկական նշաններ

1. Դրական կամ բացասական
2. Տուբերկուլոզին բնորոշ ռենտգենաբանական փոփոխություն

1. Բացասական
2. Շեղում չի հայտնաբերվել
3. Հիպերերգիկ ռեակցիա`
17 մմ-ից ավելի

Ներմուծեք նկարագրությունը_20420

 

Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420

Տուբերկուլոզը
ժխտվում է

Բուժում լայն սպեկտրի հակաբիոտիկներով

Տուբերկուլոզը հաստատվում է` բուժում մասնագիտացված հակատուբերկուլոզային հաստատությունում

Ներմուծեք նկարագրությունը_20420
 

Ներմուծեք նկարագրությունը_20420

Արդյունք
կա

Ներմուծեք նկարագրությունը_20420

Արդյունք
չկա

Հետազոտում մասնագիտացված հակատուբերկուլոզային հաստատությունում

 

Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420

   
 

Տուբերկուլոզը
ժխտվում է

Բուժում մասնագիտացված հակատուբերկուլոզային հաստատությունում

   

(հավելվածը լրաց. 23.08.12 N 1071-Ն)