Գլխավոր տեղեկություն
Համար
N 1260-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.10.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.17/50(924) Հոդ.1110
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 1260-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1864-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2317-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 24-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական նպաստների նշանակման և վճարման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 110-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1864-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) դրանց անհամապատասխանության դեպքում, եթե ստացած տեղեկատվության մեջ որպես դիմողի ընտանիքի բնակության հասցե նշված է երկրաշարժի հետևանքով քանդված շինության հասցեն, կամ դիմողը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրում` ոչ իր փաստացի բնակության հասցեով, տեղեկանքը տպում է և ներկայացնում գործակալության պետին` հաստատման, ինչպես նաև դիմողի փաստացի բնակության վայրը` սույն կարգի 8.1-ին կետով սահմանված կարգով որոշելու համար:».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին և 8.2-րդ կետերով.

«8.1. Դիմողի փաստացի բնակության հասցեն և այնտեղ մինչև երկու տարեկան երեխայի (երեխաների) բնակվելու հանգամանքը որոշվում են գործակալության, տեղական ինքնակառավարման մարմնի և սոցիալական աջակցության խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ:

8.2. Սույն կարգի 8.1-ին կետով նախատեսված տնային այցելությունը կատարվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, և դրա արդյունքներով կազմված արձանագրությունը տեղադրվում է նպաստի գործի մեջ:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետում «4-րդ և 5-րդ» բառերը փոխարինել «5-րդ և 6-րդ» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 11

Երևան