Գլխավոր տեղեկություն
Համար
N 483-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.08.24/11(42) Հոդ.27
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.08.2012
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

10 օգոստոսի 2012 թ.

N 483-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերին համապատասխան.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012 թվականի ծրագրի վերաբերյալ» N 345-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1 կետով.

«13.1. Անշարժ Գույքի գնահատման դեպքում Գույքի գնահատման ժամկետը մեկ տարի գերազանցելու դեպքում անշարժ Գույքը ենթակա է կրկին գնահատման՝ Ծրագրի 13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան