Գլխավոր տեղեկություն
Համար
N 17-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (18.08.2012-11.09.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.15/7(216) Հոդ.87
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.02.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006062

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

15 փետրվարի 2006 թ.
ք. Երևան

N 17-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների հաշվառման կարգը (հավելված)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ
 Ռ. Նազարյան
  

 

Հավելված

 


Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի փետրվարի 15-ի
N 17-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների հաշվառման

Սույն կարգը սահմանում է հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների (այսուհետ` վճարողներ) հաշվառման կարգը:

1. Վճարողներ են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, որոնց համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից սահմանված են կարգավորվող սակագներ, բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի մինչև 10 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող արտադրող կայանների:

(1-ին կետը լրաց. 09.02.11 N 30-Ն)

2. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում և հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում:

3. Յուրաքանչյուր տարվա համար վճարողների անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը անհրաժեշտության դեպքում (վճարողների անվանական կազմի, կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի փոփոխության և այլնի) ճշգրտվում են մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը:

4. Վճարողների հաշվառումն իրականացվում է վճարողների գրանցման մատյանում (հավելված N 1) գրանցելու միջոցով:

5. Գրանցման մատյանում հաշվառվում են հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տարվա համար հաստատված անվանական կազմում ընդգրկված վճարողները:

6. Վճարողները վճարումը հավաստող փաստաթղթերը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը հանձնաժողով են ներկայացնում մինչև «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճարման ժամկետին հաջորդող ամսվա 25-ը:

(6-րդ կետը լրաց. 25.07.12 N 310-Ն)


 

Հավելված N 1
ՀՀ հանրային ծառայությունները 
կարգավորող հանձնաժողովի 
2006 թվականի փետրվարի 15-ի
N 17-Ն որոշմամբ հաստատված կարգի


Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

 

Հ/Հ

Կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող
անձի անվանումը

Կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը (մլն դրամ)

Վճարվել է (մլն դրամ)

Տարբերու-
թյունը
(սյուն. 3- սյուն. 8)
մլն դրամ

Վճարումը հավաստող փաստաթղթի համարը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագրի համարը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, ամսաթիվը

Տեղեկատվությունը հանձնեց

Ծանո-թություն

1-ին եռամս-յակ

2-րդ եռամս-յակ

3-րդ եռամս-յակ

4-րդ եռամս-յակ

ընդա-մենը

անունը, ազգանունը

ստորա-գրություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                         
                         
                         
                         

(Հավելված 1-ը լրաց. 25.07.12 N 310-Ն)

(Հավելվածը լրաց. 09.02.11 N 30-Ն, 25.07.12 N 310-Ն)