Գլխավոր տեղեկություն
Համար
N 165-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Base act (11.11.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.248
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.09.2018
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

   

10 սեպտեմբերի 2018 թվականի N 413-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

    

28 սեպտեմբերի 2018 թվականի N 165-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ   Հ Ր Ա Մ Ա  Ն

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը.

   

Հրամայում ենք՝

   

1. Հաստատել մասնակիցների ռեեստրը վարողի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու երաշխիքային ֆոնդին հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, երաշխիքային ֆոնդի և մասնակիցների ռեեստր վարողի միջև տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ ֆինանսների նախարար

Ա. Ջանջուղազյան 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

 

Հավելված 
ՀՀ ֆինանսների նախարարի
2018 թվականի սեպտեմբերի 10-ի
N 413-Ն 
և
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 
2018 թվականի սեպտեմբերի 28-ի
N 165-Ն համատեղ հրամանի

ԿԱՐԳ

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու երաշխիքային ֆոնդին հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու կարգի և ներկայացվող փաստաթղթերի ու տեղեկությունների փոխանակման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները համապատասխանում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված սահմանումներին:

 

II. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3. Մասնակիցների ռեեստրը վարողն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և երաշխիքային ֆոնդ է ներկայացնում օրենքով սահմանված հատուցման դեպքի առկայության վերաբերյալ տեղեկանք` համաձայն N 1 ձևի: Տեղեկանքը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-նեթ համակարգի (այսուհետ` Սի-Բի-Էյ-նեթ համակարգ) միջոցով, էքսել ֆորմատով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախօրոք մասնակիցների ռեեստրը վարողին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` թղթային տարբերակով կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով: Տեղեկանքը երաշխիքային ֆոնդ ներկայացվում է Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, էքսել ֆորմատով՝ երաշխիքային ֆոնդի կառավարչի կողմից նախօրոք մասնակիցների ռեեստրը վարողին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` երաշխիքային ֆոնդ էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով:

 

III. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հատուցման ժամանակ, երաշխիքային ֆոնդում բավարար միջոցներ չլինելու դեպքում, երաշխիքային ֆոնդը հատուցման դեպքի առկայության և բավարար միջոցներ չունենալու փաստը հաստատված համարելու դեպքում օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում վճարման հայտ և կից վճարման հանձնարարագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հաստատված ձևի, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախօրոք երաշխիքային ֆոնդի կառավարչին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` թղթային տարբերակով կամ էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով:

 

Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Հղման համարը` ……….

2. Հատուցվող գումարը՝ երաշխիքային ֆոնդի հաշվին

3. Սպասարկող բանկի անվանումը

     

4. Հաշվեհամարը

5. Հաշվետիրոջ անվանումը

   

6. Վճարման ամսաթիվը՝ _____ _____________ 20 թ.

Տեղեկանքի լրացման ուղեցույցը

 

1. «1. Հղման համարը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից հատուցման դեպքի առնչությամբ գեներացված եզակի հղման համարը:

2. «2. Հատուցվող գումարը՝ երաշխիքային ֆոնդի հաշվին» վանդակում լրացվում է մասնակցի համար օրենքի 45-րդ հոդվածով սահմանված տարբերության գումարի` երաշխիքային ֆոնդի հաշվին փոխհատուցվող մասը` համաձայն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի:

3. «3. Սպասարկող բանկի անվանումը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողին սպասարկող այն բանկի անվանումը, որտեղ գտնվող հաշվում պետք է վճարվի հատուցվող գումարը:

4. «4. Հաշվեհամարը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողին սպասարկող բանկում գտնվող հաշվի համարը:

5. «5. Հաշվետիրոջ անվանումը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողի լրիվ ֆիրմային անվանումը:

6. «6. Վճարման ամսաթիվը» վանդակում լրացվում է հատուցվող գումարը վճարելու ամսաթիվը:

 

IV. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

5. Երաշխիքային ֆոնդի հաշվին հատուցվող գումարը վճարվում է օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին՝ Բանկ-մեյլ համակարգով՝ նշելով մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից յուրաքանչյուր հատուցման դեպքի առնչությամբ գեներացված եզակի հղման համարը:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԲԱՎԱՐԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երաշխիքային ֆոնդից սույն համատեղ հրամանի N 1 հավելվածի III բաժնով սահմանված վճարման հայտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա գումարի և երաշխիքային ֆոնդում առկա միջոցների տարբերության չափով վճարում է երաշխիքային ֆոնդի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված դրամային հաշվին՝ Բանկ-մեյլ համակարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան