ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2012 թվականի N 893-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թվականի օգոստոսի 10-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 21 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 893-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտա- |
Արժեքը (դրամ) |
1. |
7308 |
Մետաղական կոնստրուկցիաներ՝ լրակազմով |
կգ |
220,000 |
ԱՄԷ |
138,000,000 |
2. |
7308 |
Պանելներ (սենդվիչ) |
կգ |
70,000 |
Գերմանիա, Իսպանիա, Բելգիա կամ Իտալիա |
50,000,000 |
3. |
7309 |
Գինու տարա (պահաման)՝ լրակազմով |
կգ |
34,000 |
Իտալիա |
225,000,000 |
4. |
7309 |
Գինու տարա (պահաման)՝ լրակազմով |
կգ |
7,200 |
Իտալիա |
65,000,000 |
5. |
7326 |
Պլատֆորմաներ և աստիճաններ՝ լրակազմով |
կգ |
4,000 |
Իտալիա |
30,000,000 |
6. |
8424 |
Լվացող սարքավորում՝ լրակազմով |
հատ |
1 |
Իտալիա |
11,920,000 |
7. |
8422 |
Գինու, շամպայնի շշերի պարզաջրող, շշալցնող և խցանող սարք՝ լրակազմով |
հատ |
1 |
Իտալիա |
270,000,000 |
8. |
8422 |
Գինու, շամպայնի շշերի արտաքին լվացման, չորացման, տաքացման սարք` լրակազմով |
հատ |
1 |
Իտալիա |
78,000,000 |
9. |
8422 |
Շամպայնի մյուզլեյի ամրացման սարք՝ լրակազմով |
հատ |
1 |
Իտալիա |
32,000,000 |
10. |
8422 |
Թասակների ամրացման սարք՝ լրակազմով |
հատ |
1 |
Իտալիա |
54,000,000 |
11. |
8422 |
Պիտակավորող սարք՝ լրակազմով |
հատ |
1 |
Իտալիա |
40,000,000 |
12. |
7309 |
Շամպայնի պահամաններ՝ լրակազմով |
կգ |
42,000 |
Իտալիա |
165,000,000 |
13. |
7309 |
Շամպայնի պահամաններ՝ լրակազմով |
կգ |
3,000 |
Իտալիա |
18,000,000 |
14. |
8428 |
Փոխարկիչ (կոնվեյեր)՝ լրակազմով |
հատ |
1 |
Իտալիա |
76,000,000 |
15. |
8421 |
Խմիչքը ֆիլտրող սարքեր՝ լրակազմով |
հատ |
3 |
Իտալիա կամ Գերմանիա |
136,500,000 |
16. |
8413 |
Հեղուկային պոմպեր |
հատ |
2 |
Իտալիա, Գերմանիա կամ Ֆրանսիա |
9,100,000 |
Ընդամենը |
1,398,520,000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.12.2013, N 1455-Ա | 26.12.2013, N 893-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|