Գլխավոր տեղեկություն
Համար
N 1026-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2012 թվականի N 1026-Ա

 

Ս. ՉԱՄԱՆՅԱՆԻ՝ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ուկրաինայում կայանալիք` Ուկրաինայի խորհրդարանի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով «Մարդկային զարգացում» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Ս. Չամանյանի (համաձայնությամբ)՝ 2012 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը Կիև (Ուկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:

2. Ս. Չամանյանի՝ Կիև գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 22

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հոկտեմբերի 22-ի N 1026-Ա

որոշման

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները

Տեղաշարժման / տրանսպորտային ծախսերը

Եվրո

Օդանավակայան/երկաթուղային կայարան տեղափոխում /Մինսկ և շրջաններ

30

Ներքաղաքային տեղաշարժ /կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր

15

Երկրի տարածքում տեղաշարժ /դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր

150

Կապի միջոցներ /հեռախոսային քարտեր, հեռախոսներ

20

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր /բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ

140

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը

355 եվրո

Վարորդ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո, 6 օր

210

Վառելիք /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 15 եվրո, 6 օր

90

Թարգմանիչ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո, 6 օր

210

Փաստաթղթերի փոխանցում /յուրաքանչյուր դիտորդի կողմից

10

Հյուրանոց յուրաքանչյուր դիտորդի համար /9 գիշեր` յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 110 եվրո

990

Սնունդ և այլ ծախսեր /յուրաքանչյուր դիտորդի համար օրական 40 եվրո, առավելագույնը 10 օր

400

Բնակության վայր և սնունդ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն/յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո` 4 օրվա համար

140

Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո` 4 օրվա համար

140

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

2190 եվրո

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

2545 եվրո

Երևան-Կիև -Երևան ինքնաթիռի տոմսի արժեքը

մոտավորապես 480 եվրո

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան