Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2013-11.06.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.03/19(432).1 Հոդ.204.2
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.07.2012
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60312282

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 հուլիսի 2012 թ.

թիվ 11-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 43-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թ. նոյեմբերի 5-ի ««Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 43-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 11-Ն որոշման

 

ՁԵՎ 2-ԿՇ

(ամսական)

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

20  թ. __________________ 

(ամիս)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է ___________________________________________________________________

(անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)

Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I

         (գործունեության իրականացման վայրը)                                                      (փոստային դասիչ)

 

Մարզը ________________________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը _________________________________________ I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

________________________________________________________ I____I____I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը

I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

   
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

I___I___I___I___I___I___I___I___I

   
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

1. Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային, այլ շենքերի գործարկումը և շինարարության իրականացումը

Անվանումը

Տողի համարը

Չափման միավորը

Ընդամենը գործարկվել են

դրանից` գյուղական բնակավայրերում

Շինարարություն
/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի /

Ա

Բ

Գ

1

2

3

Բնակելի շենքեր (110.1+110.2+110.3)

110

քառ.մ ընդ. մակերես

     

շենքերի քանակը (111.1+111.2+111.3)

111

հատ

   

x

110 տողից`

 

ա) նոր շենքերի շինարարություն

         

110.1

քառ.մ ընդ. մակերես

   

x

շենքերի քանակը

111.1

հատ

   

x

դրանից բնակելի շենքեր առանց ներքին 

հարդարման

110.1.1

քառ.մ ընդ. մակերես

   

x

շենքերի քանակը

111.1.1

հատ

   

x

բ) տարբեր նշանակության շենքերի 

վերափոխում

110.2

քառ.մ ընդ. մակերես

   

x

շենքերի քանակը

111.2

հատ

   

x

գ) շենքերի ամրացում

110.3

քառ.մ ընդ. մակերես

   

x

շենքերի քանակը

111.3

հատ

   

x

Շենքերի նորոգում

112

հազար դրամ

x

x

 

Նախադպրոցական ուսումնական հաստատություններ

113

տեղ

     
 

114

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

115

հատ

   

x

113 տողից` 

նոր շենքերի շինարարություն

113.1

տեղ

   

x

 

114.1

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

115.1

հատ

   

x

Շենքերի նորոգում

116

հազար դրամ

x

x

 

Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)

117

աշակերտա-կան տեղ

     
 

118

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

119

հատ

   

x

117 տողից` 

նոր շենքերի շինարարություն

117.1

աշակերտա-
կան տեղ

   

x

 

118.1

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

119.1

հատ

   

x

Շենքերի նորոգում

120

հազար դրամ

x

x

 

Հիվանդանոցներ

121

մահճակալ

     
 

122

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

123

հատ

   

x

121 տողից`

նոր շենքերի շինարարություն

121.1

մահճակալ

   

x

 

122.1

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

123.1

հատ

   

x

Շենքերի նորոգում

124

հազար դրամ

x

x

 

Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)

125

հաճախում մեկ հերթափոխում

     
 

126

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

127

հատ

   

x

125 տողից`

 

նոր շենքերի շինարարություն

125.1

հաճախում մեկ հերթափոխում

   

x

 

126.1

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

127.1

հատ

   

x

Շենքերի նորոգում

128

հազար դրամ

x

x

 

Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ

129

քառ. մ մակերես

     

շենքերի քանակը

130

հատ

   

x

129 տողից`

 

նոր շենքերի շինարարություն

129.1

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

130.1

հատ

   

x

Շենքերի նորոգում

131

հազար դրամ

x

x

 
Հյուրանոցներ և համանման բնակատեղեր

132

քառ. մ մակերես

     

շենքերի քանակը

133

հատ

   

x

132 տողից`

 

նոր շենքերի շինարարություն

132.1

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

133.1

հատ

   

x

Շենքերի նորոգում

134

հազար դրամ

x

x

 

Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ

135

քառ. մ մակերես

     

շենքերի քանակը

136

հատ

   

x

135 տողից` 

 

նոր շենքերի շինարարություն

135.1

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

136.1

հատ

   

x

Շենքերի նորոգում

137

հազար դրամ

x

x

 
Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ

138

քառ. մ մակերես

     

շենքերի քանակը

139

հատ

   

x

138 տողից`

նոր շենքերի շինարարություն

138.1

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

139.1

հատ

   

x

Շենքերի նորոգում

140

հազար դրամ

x

x

 

Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ

141

քառ. մ մակերես

     

շենքերի քանակը

142

հատ

   

x

141 տողից`

նոր շենքերի շինարարություն

141.1

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

142.1

հատ

   

x

Շենքերի նորոգում

143

հազար դրամ

x

x

 

Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ

144

քառ. մ մակերես

     

շենքերի քանակը

145

հատ

   

x

144 տողից` 

նոր շենքերի շինարարություն

144.1

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

145.1

հատ

   

x

Շենքերի նորոգում

146

հազար դրամ

x

x

 

Ճանապարհների շինարարություն

147

կմ

     

147 տողից` 

նոր ճանապարհների շինարարություն

147.1

կմ

   

x

Ճանապարհների նորոգում

148

հազար դրամ

x

x

 

Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ

149

քառ. մ մակերես

     

շենքերի քանակը

150

հատ

   

x

149 տողից`

նոր շենքերի շինարարություն

շենքերի քանակը

149.1

քառ. մ մակերես

   

x

150.1

հատ

   

x

Շենքերի նորոգում

151

հազար դրամ

x

x

 

Մշակող արդյունաբերության բնագավառի շենքեր և շինություններ

 

շենքերի քանակը

152

քառ. մ մակերես

     

153

հատ

   

x

152 տողից` 

նոր շենքերի շինարարություն

152.1

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

153.1

հատ

   

x

Շենքերի նորոգում

154

հազար դրամ

x

x

 

Այլ շենքեր և շինություններ (նշել)

 

շենքերի քանակը

155

քառ. մ մակերես

     

156

հատ

   

x

155 տողից`

նոր շենքերի շինարարություն

155.1

քառ. մ մակերես

   

x

շենքերի քանակը

156.1

հատ

   

x

Շենքերի նորոգում

157

հազար դրամ

x

x

 
 

170

       

171

     

x

 

170.1

     

x

 

171.1

     

x

 

172

 

x

x

 

 2. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը

 

 /փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով),

 առանց ավելացված արժեքի հարկի/

Անվանումը

Տողի համարը

Հիմնական միջոցների
գործարկումը հաշվետու եռամսյակում

Շինարարությունը հաշվետու ամսում

այդ թվում`
շինմոնտաժային
աշխատանքները
հաշվետու ամսում

Ա

Բ

1

2

3

Ընդամենը (210.1+210.2…………+210.11)

210

     

210 տողից` ըստ ֆինանսավորման աղբյուրների

       

այդ թվում ի հաշիվ`

       

պետական բյուջեի

210.1

     

համայնքների միջոցների

210.2

     

Զարգացման և Վերակառուցման
Եվրոպական բանկի վարկի

210.3

     

Համաշխարհային բանկի վարկի

210.4

     

Ասիական Զարգացման բանկի վարկի

210.5

     
 

210.6

     
 

210.7

     
 

210.8

     
 

210.9

     

մարդասիրական օգնության միջոցների

210.10

     

դրանից` (նշել)

       
 

210.10.1

     
 

210.10.2

     
 

210.10.3

     
 

210.10.4

     
 

210.10.5

     

կազմակերպության միջոցների

210.11

     

դրանից`

       

օտարերկրյա ներդրողների միջոցների

210.11.1

     

210 տողից` ըստ գործունեության տեսակների

       

այդ թվում` (նշել)

       
 

211

     
 

212

     
 

213

     
 

214

     
 

215

     
 

216

     
 

217

     

 

3. Կատարված շինմոնտաժային աշխատանքներն ըստ շինարարական կազմակերպությունների` կապալառուների (եռամսյակային)

Կազմակերպությունների անվանումը

Տողի համարը

Պետական ռեգիստրում գրանցման համարը

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

Հարկ վճարողի
հաշվառման
համարը

Շինմոնտաժային աշխատանքները հաշվետու եռամսյակում
/փաստացի գներով` հազ. դրամ ( մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի/

Ա

Բ

1

2

3

4

 

310

       
 

311

       
 

312

       
 

313

       
 

314

       
 

315

       
 

316

       
 

317

       
 

318

       
 

319

       
 

320

       

Ղեկավար

____________________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

____________________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն)

 

« _ _ »______ ____20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական 

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 11-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև 2-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները, համայնքները, ինչպես նաև վարկային ծրագրեր իրականացնող գրասենյակները (որոնք շինարարություն են իրականացնում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և (կամ) դրամաշնորհային միջոցների հաշվին), համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժիններ) հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով, փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 6. «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային, այլ շենքերի գործարկումը և շինարարության իրականացումը» բաժնում`

1) «Ա» սյունակի` «Բնակելի շենքեր», «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ», «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)», «Հիվանդանոցներ», «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)», «Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ», «Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ», «Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ», «Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ», «Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ», «Ճանապարհների շինարարություն», «Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ» և «Այլ շենքեր և շինություններ» (մասնավորապես, վարչական շենքեր, առողջատներ, մարզադահլիճներ, վարսավիրանոցներ և այլն) ցուցանիշների հանրագումարի մեջ ներառվում են` նոր շենքերի շինարարություն, տարբեր նշանակության շենքերի վերափոխում, շենքերի ամրացում և այլ շինարարական աշխատանքները:

ա. 1-ին սյունակում լրացվում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկված շենքերի հզորությունների` քառ. մ ընդհանուր մակերես, աշակերտական տեղ, մահճակալ, հաճախում մեկ հերթափոխում և քանակի վերաբերյալ տվյալները:

բ. 2-րդ սյունակում` համապատասխան գյուղական բնակավայրերում:

գ. 3-րդ սյունակում` հաշվետու ամսում իրականացված շինարարության ծավալները դրամական արտահայտությամբ:

2) Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից:

ա. Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը:

բ. Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն):

գ. Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշների` համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:

3) Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում. շենքերի տարածքում կամ կից գտնվող բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված այլ օբյեկտների (օրինակ` խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:

4) 110.1.1 տողում առանձնացվում են բնակելի շենքեր առանց ներքին հարդարման` առաստաղների, պատերի, միջնապատերի հարդարում, դռների տեղադրում, պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով, հատակների ծածկապատում մանրատախտակով և այլ փայտե ծածկերով, գորգե և լինօլեումի պատվածքներով, պատերի պաստառապատում, ներկարարական, ապակեպատման աշխատանքների իրականացում և այլն:

5) «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

6) «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

7) «Հիվանդանոցներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցների, ծննդատների, մանկական հիվանդանոցների, մասնագիտացված առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների, ռազմական հոսպիտալների, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

8) «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև պոլիկլինիկաների (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաների, դիսպանսերների, կանանց և մանկական կոնսուլտացիոն, բժշկական և ստոմատոլոգիական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով մեկ հերթափոխում հաճախումների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

9) «Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գրադարանների, արխիվների, խաղատների, ակումբների, սպորտի բնագավառի, զվարճությունների և հանգստի համար նախատեսված հաստատությունների և այլն ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

10) «Հյուրանոցներ և համանման բնակատեղեր» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հյուրանոցների, կեմպինգների, մոթելների, հանգրվանների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

11) «Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող ռեստորանների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

12) «Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող բոլոր տեսակի ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

13) «Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

14) «Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող փոխադրումների (տրանսպորտի` երկաթուղային, օդային և այլ) բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

15) «Ճանապարհների շինարարություն» տողում արտացոլվում են նոր ճանապարհները, ինչպես նաև դրանց նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

16) «Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող տեղեկատվության և կապի բնագավառի (հրատարակչական, հեռուստատեսության, հեռահաղորդակցության և այլն) շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

17) «Մշակող արդյունաբերության բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող արդյունաբերության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

18) 1-ին բաժնի ազատ տողերում լրացման ենթակա են այն բնագավառների տվյալները, որոնք նշված չեն հաշվետվությունում, օրինակ.

ա. «Ջրատար» տողում լրացվում են ջրընդունման կառույցների, պոմպակայանների, ջրի կուտակման ավազանների, ջրատարների, մաքրման քաղաքային ցանցերի և ջրամատակարարման այլ օբյեկտների շինարարության վրա կատարված ծախսերի վերաբերյալ տվյալները: Գործարկված ջրատարների տվյալները բերվում են չափման երկու միավորներով. ջրատարի հզորությունը` մեկ օրում հազար խոր. մետր, ջրատարների և փողոցային ցանցերի երկարությունը` կիլոմետր: Եթե խողովակները տեղադրված են մի քանի շարքով, ապա ջրատարի երկարությունը որոշվում է բոլոր գծերի ընդհանուր երկարությամբ: Ներթաղամասային ցանցերի` շենքերի հետ միացման համակարգի շինարարության տվյալները այս տողերում չեն արտացոլվում:

բ. «Կոյուղի» տողում լրացվում են մաքրման կայանների, պոմպակայանների, փողոցային ցանցերի, կոլեկտորների և կոյուղու այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները:

Գործարկված (շահագործման հանձնված) կոյուղիների համար ներկայացվում են դրանց հզորությունը (թողունակությունը)` չափման միավորը` հազար խոր. մետր կեղտաջրեր /օր, կոլեկտորների և ցանցերի երկարությունը` կիլոմետր:

գ. «Գազիֆիկացում» տողում արտացոլվում են գազամուղների, քաղաքներին կից գազաբաշխման կայանների, գազի ցանցերի, բաշխման կետերի և կայանների, ինչպես նաև գազիֆիկացման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված գազի ցանցերը լրացվում են ըստ երկարության` կիլոմետրերով: Այս տողում չեն լրացվում նոր կառուցվող բնակելի շենքերի գազիֆիկացումը, ներթաղամասային գազային ցանցերի շինարարությունը:

դ. «Ջերմամատակարարում» տողում արտացոլվում են քաղաքային մագիստրալ և բաշխիչ ջերմային ցանցերի, ջերմային կետերի, շրջանային կաթսայատների և ջերմամատակարարման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Ջերմամատակարարման ցանցերի գործարկումը լրացվում է ըստ դրանց երկարության` կիլոմետրերով, իսկ շրջանային կաթսայատների գործարկումը` հեկտոկալորիաներով (Հկալ մեկ ժամում): Այս տողում չեն լրացվում ջերմային էլեկտրակայանների և նրանցից սկիզբ առնող մագիստրալ ջերմային ցանցերի, ջերմամատակարարման ներթաղամասային ցանցերի և կաթսայատների, նոր կառուցվող շենքերի ջերմամատակարարման շինարարության վերաբերյալ տվյալները:

ե. «Առողջարաններ» տողում գործարկված մահճակալների կազմի մեջ ներառվում են նաև գործող և կառուցվող առողջարաններին կից ամառային ննջարանային մասնաշենքերում մահճակալների քանակը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առողջարան-պրոֆիլակտորիաների գործարկումը լրացվում են նաև առանձին:

զ. «Մարզադահլիճներ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց պատկանող մարզադահլիճների շինարարության ծավալների վերաբերյալ տվյալները: Այս տողում հաշվի են առնվում ինչպես առանձին կառուցվող շենքերում, այնպես էլ շենքերի առաջին հարկերում և դրանց կից տեղաբաշխվող մարզադահլիճների, ինչպես նաև բոքսի, ըմբշամարտի, մարմնամարզության, ծանրամարտի և այլնի մասնագիտացված մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները:

է. «Լողավազաններ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց պատկանող, ամբողջ տարին գործող տաքացվող բացօթյա և ծածկած լողավազանների շինարարության տվյալների վերաբերյալ: Այս տողում հաշվի են առնվում նաև այն լողավազանները, որոնք տեղաբաշխված են շինություններին կից և դրանց ներսում, ներառյալ նաև այլ մարզական համալիրներում կառուցվածները:

ը. «Հարթակային կառուցվածքներ» տողում արտացոլվում են ֆուտբոլային դաշտերի, բասկետբոլի, վոլեյբոլի հարթակների, թենիսի հրապարակների և բացօթյա այլ խաղահրապարակների շինարարության վերաբերյալ տվյալները:

թ. «Բարձրագույն ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև համալսարանների, ինստիտուտների, ակադեմիաների, կոնսերվատորիաների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

ժ. «Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև արհեստագործական ուսումնարանների, այլ մասնագիտական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների, քոլեջների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

7. «Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը» բաժնում`

1) 210.1-210.11 տողերում լրացվում են ըստ ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջեի, համայնքների միջոցների, Համաշխարհային բանկի, Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկի և այլ բանկերի վարկերի, մարդասիրական օգնության, կազմակերպության միջոցների), 211-217 տողերում` ըստ գործունեության տեսակների (ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 03.06.2009թ., թիվ 372-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 01.07.2009թ. (պետ. գրանցման թիվ` 10309238) և հրապարակված Հայաստանի Հանրապետության Գերատեսչական նորմատիվ ակտերի 16.07.2009թ. թիվ 22(340)1  տեղեկագրում):

2) 1-ին սյունակի «Հիմնական միջոցների գործարկումը» ցուցանիշը լրացվում է եռամսյակային (I, II, III, IV եռամսյակներ) կտրվածքով:

3) Գործարկված հիմնական միջոցների կազմի մեջ ներառվում են.

ա. ավարտված և հաշվետու տարում գործարկված կազմակերպությունների (լրիվ կամ ըստ առանձին հերթերի, արտադրամասերի, արտադրությունների), շենքերի և կառույցների, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների, ծովային և գետային նավահանգիստների, խողովակաշարերի, կապի միջոցների, էլեկտրահաղորդման գծերի, գյուղատնտեսական օբյեկտների, ոռոգման, չորացման համակարգերի, ջրանցքների և հիդրոտեխնիկական կառույցների, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և պահեստների, բնակելի շենքերի, գիտական հիմնարկների, լուսավորության, մշակույթի օջախների, առողջապահական, վարչական շենքերի, օժանդակ շենքերի և շինությունների արժեքը (ներառյալ կառուցապատման տարածքի բարեկարգման ծախսերը և կառուցվող օբյեկտների վրա կատարված այլ ծախսեր).

բ. գործարկված (շահագործման հանձնված) սարքավորանքների, մեքենաների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ձեռք բերված գործիքների, գույքի արժեքը.

գ. կառուցվող օբյեկտի պահպանման, տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների նկատմամբ հսկողության վրա կատարված ծախսերի արժեքը.

դ. ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման /կոնստրուկտավորման/ աշխատանքների արժեքը, քաղաքային և գյուղական բնակավայրերի արտաքին բարեկարգման արժեքը և այլ ծախսեր:

4) Հիմնական միջոցների կազմում չեն ներառվում.

ա. շինարարական կազմակերպությունների վերադիր ծախսերի հաշվին շինարարության ընթացքում կառուցված ժամանակավոր շենքերի և կառույցների արժեքը.

բ. իրերի արժեքը, անկախ գնից, որոնց ծառայության ժամկետը մեկ տարուց չի անցնում.

գ. հատուկ հագուստի և կոշիկի ձեռք բերման ծախսերը, անկախ ծառայության ժամկետից.

դ. երկրաբանահետախուզական, հողաշինարարական և ծառատնկման աշխատանքների վրա կատարված ծախսերը, որոնք կապված չեն օբյեկտների շինարարության հետ.

ե. շենքերի, այլ հիմնական միջոցների ձեռքբերման վրա կատարված ծախսերը.

զ. շինարարության համար հատկացված տարածքում քաղաքացիներին պատկանող կառույցների և ծառերի դիմաց փոխհատուցման ծախսերը.

է. վաճառքի ժամանակ հաշվարկված հարկերի գումարները.

ը. ամփոփ նախահաշիվներում նախատեսված` շենքերի և շինությունների շահագործման համար կադրերի պատրաստման վրա կատարված ծախսերը.

թ. շինարարության ժամանակավոր դադարեցման վրա կատարված ծախսերը և այլն:

5) Շինմոնտաժային աշխատանքների տեսակները`

ա. կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ,

բ. բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն,

գ. հիմնական նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները,

դ. ընթացիկ նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ,

ե. ճանապարհների և երկաթուղիների շինարարություն,

զ. կոմունալ կառույցների շինարարություն,

է. քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարություն,

ը. շենքերի քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում,

թ. էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական,

ժ. համակարգերի հավաքակցման աշխատանքներ,

ժա. շինարարության ավարտական փուլի աշխատանքներ,

ժբ. այլ մասնագիտացված շինարարական գործունեություն:

6) Շինմոնտաժային աշխատանքների թվին են դասվում.

ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.

բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռքբերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.

գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.

դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.

ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.

զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և գյուղական բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.

է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձրլեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).

ը. շինարարական նորմերով և կանոններով նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը:

7) Սարքավորանքների տեղադրման աշխատանքներն են.

ա. տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային, պոմպային-կոմպրեսորային և այլ սարքավորանքների հավաքումը և շահագործման մշտական վայրում տեղադրումը.

բ. կոնստրուկտիվ բաղադրատարրերով (էլեմենտներով) սարքավորման հետ կապված սպասարկման հարթակների, տեխնոլոգիական մետաղական կոնստրուկցիաների տեղադրումը.

գ. ձմեռային պայմաններում սարքավորանքների տեղադրման հետ կապված լրացուցիչ ծախսերը.

դ. սարքավորանքների տեղադրման գնացուցակներում նախատեսված այլ աշխատանքները և ծախսերը:

8) Սարքավորանքների, գործիքների, գույքի ձեռքբերման համար կատարված ծախսերի մեջ ներառվում են.

ա. սարքավորանքների շինմոնտաժային ծախսերը.

բ. շինարարության նախահաշիվներում նախատեսված տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային և այլ սարքավորանքների արժեքները.

գ. լաբորատորիաների, արհեստանոցների, ռենտգենային և բժշկական այլ աշխատասենյակների (կաբինետների) սարքավորանքների արժեքները.

դ. շինարարության նախագծերում և նախահաշիվներում հաստատված ոչ ստանդարտ և կաթսաների օժանդակ սարքավորանքների արժեքները.

ե. հաշվիչ տեխնիկայի, չափիչ և կարգավորիչ սարքերի, ավտոմատացման և կապի միջոցների, արտադրական գործիքների և տնտեսական գույքի, ինչպես նաև շինարարության նախահաշիվներով նախատեսված փոքրարժեք և արագամաշ առարկաների (գործիքներ, գույք, հագուստ) արժեքները.

զ. սոցիալական սպասարկման համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար` նախահաշիվներով նախատեսված սարքավորանքների, գործիքների, գույքի արժեքները (բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական, հանրակրթական ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և այլն).

է. շինարարության ամփոփ նախահաշիվներով նախատեսված այլ սարքավորանքների ձեռքբերման վրա կատարված ծախսերը, նախահաշիվներում չներառված սարքավորանքների, մեքենաների և մեխանիզմների արժեքները: Շինարարության նախահաշիվներում չներառված են համարվում այն սարքավորանքները, մեքենաները և մեխանիզմները, որոնք ներառված չեն տվյալ ճյուղում գործող օբյեկտների վերափոխման, տեխնիկական վերազինման, ընդարձակման և հզորությունների պահպանման, ինչպես նաև նոր կազմակերպությունների շինարարության համար մշակվող նախագծանախահաշվային փաստաթղթերի մեջ:

9) Շինարարության նախահաշիվներում չներառված սարքավորանքների թվին են դասվում.

երկաթուղային տրանսպորտի շարժակազմը, բեռնարկղերը (կոնտեյներները), մետրոպոլիտենի վագոնները, հեղուկ գազ տեղափոխող գլանատակառները (ցիստեռնները), օդանավերը և քաղաքացիական օդային նավատորմի այլ ավիացիոն սարքավորանքները, ծովային և գետային նավատորմերի նավերը և բեռնարկղերը, ավտոմոբիլները, ավտոբուսները, ճանապարհային տնտեսության և ավտոմոբիլային տրանսպորտի այլ մեքենաները և մեխանիզմները, տրամվայները և տրոլեյբուսները, փողոցների մաքրման մեքենաները և կոմունալ տնտեսության մեխանիզմները, շինարարական մեքենաները, մեխանիզմները, գույքը և գործիքները, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների տրանսպորտային միջոցները, վագոնները և կոնտեյներային տիպի այլ շինությունները, տրակտորները, կոմբայնները, առևտրական կազմակերպությունների հավաքող մեքենաները և տրանսպորտային միջոցները, փոստի տեղափոխման ավտոմեքենաները և երկաթուղային վագոնները, հորատման և երկրաբանահետախուզական կազմակերպությունների սարքավորանքները, էներգագնացքները, շարժական դիզելային էլեկտրակայանները, ավտոխանութները և այլն:

10) Այլ աշխատանքների և ծախսերի ծավալում ներառվում են.

ա. ճարտարապետական, շինարարական նախագծումը և կառուցվածքավորումը (կոնստրուկտավորումը) (ներառյալ հետագա տարիների շինարարության աշխատանքները և տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ծախսերը), որոնք իրականացվում են շինարարության հաշվին, ինչպես նաև նախագծային կազմակերպությունների` հեղինակային հսկողությունը.

բ. նավթի, գազի և ստորերկրյա ջրերի արդյունահանման և հետախուզական հորատման աշխատանքները.

գ. թեք լանջերի վրա տեռասների պատրաստման և չորացում չպահանջող հողերի վրա մշակութատեխնիկական աշխատանքների համար կատարվող ծախսերը.

դ. ոչ գյուղատնտեսության ոլորտի կազմակերպությունների կողմից անասնահոտի ձեռքբերման ծախսերը.

ե. կառուցվող օբյեկտի շինարարության նախահաշվում նախատեսված կադրերի պատրաստման (ուսուցման) ծախսերը.

զ. հողահատկացման և դրա հետ կապված տեղափոխման (բացի տեղափոխման հետ կապված շինարարական աշխատանքները) ծախսերը.

է. հողօգտագործողներին հողի օգտագործումից ժամանակավորապես զրկելու համար առաջացած վնասների փոխհատուցման ծախսերը.

ը. պետության ու համայնքների կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հողօգտագործողներից վերցված հողի փոխարեն նոր հողերի յուրացման վրա կատարված ծախսերը (բացի այդ նպատակի համար կատարված շինարարական աշխատանքների արժեքից).

թ. շինարարության ամփոփ նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքներին չառնչվող այլ աշխատանքները և ծախսերը.

ժ. հեղինակային և տեխնիկական վերահսկողություն:

11) Շինարարության ծավալի մեջ չեն ներառվում.

ա. հիմնական գործունեության միջոցների հաշվին օբյեկտների գործարկման կարգավորման աշխատանքների վրա կատարված ծախսերը.

բ. սարքավորանքների նախամոնտաժային ստուգումների և հայտնաբերված թերությունների վերացման վրա կատարված ծախսերը (բացի ներդրումների հաշվին կատարվող ծախսերից).

գ. հիմնական գործունեության կամ պետական բյուջեի հաշվին աշխատանքների առանձին տեսակների վրա կատարված ծախսերը.

դ. հողային և անտառատնկման աշխատանքների ծախսերը, ինչպես նաև հիմնական գործունեության հաշվին հողերի բարելավման ծախսերը.

ե. խոտանի և անորակ կատարված աշխատանքների վերացման նպատակով կատարված ծախսերը: Շինարարական հրապարակ բերված կամ այնտեղ պատրաստված, բայց դեռ չտեղադրված դետալների, կոնստրուկցիաների, շինանյութերի արժեքները և այլ ծախսեր:

8. «Կատարված շինմոնտաժային աշխատանքներն ըստ շինարարական կազմակերպությունների` կապալառուների» բաժինը լրացվում է եռամսյակային (I, II, III, IV եռամսյակներ) կտրվածքով: