ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի ամփոփ բյուջեն հաստատելու, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1140-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում և N 1 հավելվածում «վարչական ծախսեր» բառերը փոխարինել «վարչական ծառայություններ» բառերով («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 47 (921)1, 26 սեպտեմբերի 2012 թ., էջ 452, 453):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի «2012 թվականի աշնանային զորակոչը կազմակերպելու մասին» N 1299-Ն որոշման 14-րդ կետից հանել «և կիսամյակային» բառերը («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 52 (926), 24 հոկտեմբերի 2012 թ., էջ 54):
ՀՀ կառավարության աշխատակազմի արձանագրային բաժին |