ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

(2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60)

 

1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-480-Ն (2002 թվականի դեկտեմբերի 11) օրենքը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 2-րդ հոդվածում կատարել է հետևյալ փոփոխությունը`

 (Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը,» տողը շարադրել «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն,» խմբագրությամբ:) 

ü Օրենքնը չի անդրադառնում մնացած հոդվածներում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն կամ նախարար» բառերի փոփոխությանը:

 2.  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-180-Ն (22.10.2008թ.) օրենքը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 1-ին հոդվածում կատարել է հետևյալ փոփոխությունը`

 

 («- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով:) ü Օրենքնը չի անդրադառնում 8-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն կամ նախարար» բառերին:

ü Արդյունքում վերջնական տեսքի 8-րդ հոդվածում առկա են «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար» բառերը: