ՈՒՂՂՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն, 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն, 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 267-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը կարդալ հետևյալ խմբագրությամբ՝
«գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ծառայության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը և ծառայության պետը` օրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Ծառայության պետին (այսուհետ` պետ) նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»: («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 19 (822), 06 ապրիլի 2011 թ., էջ 43):
ՀՀ կառավարության աշխատակազմի
արձանագրային բաժին