ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշման N 2 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Տեխնիկական զննության կայանին տրամադրված տեխնիկական կտրոնների 2-րդ հատվածները, ինչպես նաև կտրոնների համարները՝ էլեկտրոնային ցանկով, կայանի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ համապատասխան ծառայությունների մատուցման դիմաց վճարում ստանալու համար:» («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 25 (828), 4 մայիսի 2011 թ., էջ 38):

ՀՀ կառավարության աշխատակազմի
արձանագրային բաժին