ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

(2000 թվականի հուլիսի 6 ՀՕ-83)

 

«ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-328 (29.05.2002 թ.) օրենքը լրացրել է 47.2 հոդված:

 

(Հատված համապատասխան օրենքից`

Հոդված 472.

«Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ գործողությունները

 

1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ գործողությունները՝

ա) ապրանքների պահպանություն.

բ) ապրանքների նախապատրաստում՝ հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության.

գ) ապրանքների վերամշակում.

դ) օգտագործում ազատ տնտեսական գոտում շինարարության ընթացքում.

ե) օգտագործում՝ որպես օժանդակ նյութ, գործիք կամ սարքավորում, սույն հոդվածի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նկարագրված գործողությունների ընթացքում.

ը) ոչնչացում:)

 

ü Հոդվածում «ե» կետին հաջորդում է «ը» կետը: