ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
(1998 թվականի հունիսի 17-ի ՀՕ-247)
1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածով (ՀՕ-269-Ն, ընդունվել է 28.11.2007 թ., ուժի մեջ է մտել 01.01.08թ.) ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ քաղաքացիական դատավարության ՀՕ-247 օրենսգրքի 24-26-րդ և 32-րդ գլուխները:
(Հատված համապատասխան օրենսգրքից``
Հոդված 164. | Եզրափակիչ դրույթ |
Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի) 24-26-րդ և 32-րդ գլուխները:)
2. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքի 65-րդ հոդվածով (ընդունվել է 28.11.2007 թ., ուժի մեջ է մտել 01.01.08թ.) Օրենսգրքի 32-րդ գլխի 183-րդ հոդվածի 2-րդ կետի «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինվել են «ընդհանուր իրավասության դատարան» բառերով:
(Հատված համապատասխան օրենքից`
Հոդված 65. Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ կետում «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության դատարան» բառերով:)
ՀՕ-277-Ն օրենքի կիրառումը անհնարին է քանի որ Օրենսգրքի 32-րդ գլուխն ուժը արդեն իսկ կորցրել է
(Հատված համապատասխան օրենսգրքից`
« Գ Լ ՈՒ Խ 32
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
(գլուխն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-269-Ն)
Հոդված 183. | Դիմում տալու հիմքերը |
(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-269-Ն)
Հոդված 184. | Դիմումին առաջադրվող պահանջները |
(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-269-Ն)
Հոդված 185. | Դատարանի վճիռը |
(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-269-Ն) »