ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Պետական գույքն օտարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի N 658-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 27-Ն որոշման 1-ին կետում «թողարկման տարեթիվը` 2002 թվական» բառերը փոխարինել «թողարկման տարեթիվը` 2000 թվական» բառերով («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 5 (739), 3 փետրվարի 2010 թ., էջ 279):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Հողերի կատեգորիան փոխելու և որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 68-Ն որոշման 5-րդ կետը «պահուստային ֆոնդից» բառերից հետո լրացնել «(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով) բառերով («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 6 (740), 10 փետրվարի 2010 թ., էջ 122):
ՀՀ կառավարության աշխատակազմի
արձանագրային բաժին