ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1129-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ լրացումները`
1) 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «աշխատակազմի ղեկավարի տեղակալը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի և» բառերով.
2) 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ղեկավարի տեղակալը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի և այլ պետական մարմինների համար՝ ղեկավարի հրամանով լիազորված անձը» բառերով («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 51 (717), 14 հոկտեմբերի 2009 թ., էջ 18):
ՀՀ կառավարության աշխատակազմի
արձանագրային բաժին