ՈՒՂՂՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 789-Ն որոշման 5-րդ կետը «404,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին» բառերով (ՀՀՊՏ N 38 (704), 29.07.09, էջ 22)։ 

 

ՀՀ կառավարության աշխատակազմի
արձանագրային բաժին