ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ*

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման 3-րդ կետում «19-րդ կետով» բառերը փոխարինել «6-րդ կետի 13-րդ ենթակետով» բառերով։

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1425-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքի «3. Հարկային (տարածքային) տեսչություններ (մարմիններ)» մասում «Գյումրու հարկային տեսչություն» բառերը փոխարինել «Գյումրու տարածքային հարկային տեսչություն» բառերով, «Ստեփանավանի տարածքային հարկային տեսչություն» բառերը՝ «Տաշիրի տարածքային հարկային տեսչություն» բառերով, իսկ «Վանաձորի հարկային տեսչություն» բառերը՝ «Վանաձորի տարածքային հարկային տեսչություն» բառերով։

ՀՀ կառավարության աշխատակազմի
արձանագրային բաժին

__________________

* ՀՀՊՏ 2008 N 75 (665), 29.12.08