ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ*

 

«ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» 2005 թ. օգոստոսի 3-ի N 191-ում և «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» 2005 թ. հոկտեմբերի 17-ի N 26 (203)-ում տեղ են գտել վրիպակներ.

1. «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» N 191, 03.08.05 թ. «Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի N 49-Ն հրամանի 2-րդ կետը կարդալ.

«Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արտոնագրային վարչության պետի 1997 թ. ապրիլի 25-ի «Արտոնագրերի զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման կարգը և «Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման» կարգը հաստատելու մասին» N 13 հրամանի 2-րդ կետը և ՀՀ արտոնագրային վարչության պետի 2000 թ. մարտի 8-ի «ՀՀ արտոնագրային վարչության պետի 1997 թ. ապրիլի 25-ի թիվ 13 հրամանով հաստատված «Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման մասին» կարգում փոփոխություն կատարելու մասին» թիվ 13 հրամանը»:

2. «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» N 26 (203), 17.10.05 թ. «Դատավորի վարքագծի կանոնագրքի» նորմերի պահպանման մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի N 60 որոշման մեջ (էջ 37) 3-րդ և 4-րդ պարբերություններում «ՀՀ դատավորների» բառերի փոխարեն կարդալ «ՀՀ դատարանների»։

 

«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ

______________________

* ՀՀԳՏ 2005 N 27 (204), 01.11.05