ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ

 

«ՀՀ պաշտոնական տեղեկագրի» N 4 (528), 12.01.07-ում զետեղված ՀՀ Ազգային ժողովի «ԱՊՀ տնտեսական դատարանի կարգավիճակի մասին համաձայնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության համար դադարեցնելու նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկը վավերացնելու մասին» Ն-326-3 որոշումը (էջ 66) կարդալ նոր խմբագրությամբ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Դադարեցնել 1992 թվականի հուլիսի 6-ի` ԱՊՀ տնտեսական դատարանի կարգավիճակի մասին համաձայնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության համար:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Տ. Թորոսյան


22 դեկտեմբերի 2006 թվականի,
քաղ. Երևան
Ն-326-3