«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ՀԱՄԱՐՈՒՄ ՏՊԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՆԿԱՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐԸ


էջ Տողը   Տպված է   Պետք է լինի

 
5 ներքևից 4   դեպքում քաղաքացին   դեպքում, քաղաքացին
 
15 վերևից 1   արգելվում է փակցված   արգելվում է հատուկ տեղերում փակցված
 
23 վերևից 5   դրանցից կատարել   կատարել
 
23 վերևից 10   նիստին և քվեարկության ընթացքում խորհրդակցական ձայնի իրավունքով   նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով և քվեարկության ընթացքում
 
25 վերևից 10       5. Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունները դադարեցվում են ընտրությունների վերջնական արդյունքների պաշտոնական հրապարակումից յոթ օր հետո, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական վեճ չկա։
 
Այդ կապակցությամբ՝ 5-10-րդ կետերը համապատասխանաբար համարել 6-11-րդ կետեր
 
25 ներքևից 14   լիազորությունների   իրավասության
 
27 վերևից 11   30 հազարից առավել շատ վավեր   30 հազարից առավել վավեր
 
27 վերևից 12   5 կուսակցությունների   առաջին 5 կուսակցությունների
 
27 ներքևից 9   ապա սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունքին հավակնող կուսակցությունն իր   ապա իր
 
27  ներքևից 1   Եթե ընտրությունների ժամանակ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունը դաշինքի մեջ է մտնում այլ կուսակցության հետ, ապա նա օգտվում է սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով իրեն վերապահված իրավունքից։    
 
29  վերևից 1   Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում, սահմանված կարգով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եռօրյա ժամկետում նշանակում է կառավարությունը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից   Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ առաջին նիստում սահմանված կարգով չընտրվելու դեպքում, եռօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է կառավարությանը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից
 
32  ներքևից 4   հրավիրելու մասին   հրավիրելու ժամկետի մասին
 
33  ներքևից 11   Եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ, ապա ընտրական   Ընտրական
 
33  ներքևից 4   Քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումների դեմ բերված բողոքների վերաբերյալ վերադաս ընտրական հանձնաժողովը և դատարանը որոշում են ընդունում մինչև ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը։ Եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ, ապա վերադաս ընտրական հանձնաժողովը և առաջին ատյանի դատարանը որոշումներն ընդունում են հնգօրյա ժամկետում։ Սույն կետում նշված բողոքների վերաբերյալ ընդունված` առաջին ատյանի դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ Հանրապետության Նախագահի և պատգամավորության թեկնածուների, ինչպես նաև կուսակցությունների ընտրական ցուցակները չգրանցելու կամ գրանցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ գործերով ընդունված որոշումների։
Հանրապետության Նախագահի և պատգամավորության թեկնածուներին, ինչպես նաև կուսակցությունների ընտրական ցուցակները չգրանցելու կամ գրանցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումն ընդունվում է եռօրյա ժամկետում, իսկ վճռաբեկ դատարանի որոշումը` երկօրյա ժամկետում։ Քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում ստացված դիմումները քննարկվում են և անհապաղ ընդունվում է որոշում։
  Այդ բողոքների վերաբերյալ վերադաս ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում մինչև ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը։ Եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ, ապա վերադաս ընտրական հանձնաժողովը և առաջին ատյանի դատարանը որոշումները կայացնում են հնգօրյա ժամկետում։ Բացառությամբ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և համամասնական ընտրակարգով կուսակցությունների ընտրական ցուցակները չգրանցելու, գրանցումը չեղյալ հայտարարելու հետ կապված վեճերի, առաջին ատյանի դատարանը կայացնում է վերջնական որոշում։ Այդ հարցերով վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում եռօրյա ժամկետում, իսկ վճռաբեկ դատարանը` երկօրյա ժամկետում։
 
34 ներքևից 13   _ _   2. Քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում ստացված դիմումները քննարկվում են և որոշում է կայացվում անհապաղ։ (Այնուհետև` ինչպես տեքստում)
 
34 ներքևից 4   հետ կապված   վերաբերյալ
 
34 ներքևից 3   ընտրությունների հետ կապված վեճերի   ընտրությունների,
 
37 վերևից 7   , սահմանում է լրացուցիչ և արտահերթ ընտրությունների ժամկետները   _ _
 
43 վերևից 10   խցիկ։   խցիկ կամ մեկ սենյակ։
 
43 ներքևից 10   հանձնաժողովի կնիքը   հանձնաժողովների կնիքները
 
43 ներքևից 9   հանձնաժողովի կնիքի   հանձնաժողովների կնիքների
 
43 ներքևից 1   կուսակցությունների   կուսակցությունների, դաշինքների
 
44 վերևից 8   հանձնաժողովի կնիքը պատրաստվում է   հանձնաժողովների կնիքները պատրաստվում են
 
48 ներքևից 2   խցիկում։   խցիկում կամ սենյակում։
 
48 ներքևից 1   խցիկում   խցիկում կամ սենյակում
 
49 ներքևից 6   խցիկից   խցիկից կամ սենյակից
 
64 վերևից 7   և (կամ)    
 
67 վերևից 2   որոշումն անվավեր   որոշումն անօրինական
 
70 վերևից 7   200-ապատիկի   500-ապատիկի
 
70 վերևից 8   500-ապատիկի   200-ապատիկի
 
83 ներքևից 11   հանձնաժողովը, հավաստիանալով ներկայացված փաստաթղթերի վավերականության մեջ, իր նիստում   հանձնաժողովն իր նիստում, հավաստիանալով ներկայացրած փաստաթղթերի վավերականության մեջ,
 
84 ներքևից 14   1. Կուսակցության ընտրական ցուցակը գրանցվում է, եթե կուսակցությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը և նրա առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում առկա է առնվազն 30 հազար վավեր ստորագրություն։   1. Կուսակցության ընտրական ցուցակը համարվում է գրանցված, եթե նրա առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում առկա է առնվազն 30 հազար վավեր ստորագրություն:
 
85 ներքևից 3   որոշումն անվավեր   որոշումն անօրինական
 
87 վերևից 11   մարմինը և նախաձեռնող խումբը իրենց ընդունած   մարմինն իր կայացրած
 
87 վերևից 13   հայտնում են   հայտնում է
 
89 ներքևից 11 (հոդվածի վերնագրում)   գրանցումը մերժելը կամ անվավեր ճանաչելը   գրանցումը
 
93 ներքևից 10   2. Թեկնածուն իրավունք ունի թեկնածուի նախընտրական հիմնադրամում մուծում կատարել նվազագույն աշխատավարձի 1000-աաատիկի չափով, կուսակցությունը` կուսակցության նախընտրական հիմնադրամում` նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով։   2. Թեկնածուն իրավունք ունի թեկնածուի հիմնադրամում մուծում կատարել Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, կուսակցությունը` նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով։
 
93 ներքևից 7   կարող է թեկնածուի և կուսակցության նախընտրական հիմնադրամներում կատարել   կարող է կատարել
 
96 վերևից 2   ընդհանուր թվի և   ընդհանուր թվի և ձայների քանակի վրա ազդող
 
97 վերևից 3   Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում, ընտրություններն անվավեր ճանաչվելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում են վերաքվեարկություն կամ նոր ընտրություններ` որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո:    
 
97 ներքևից 4   հնարավորությունը կամ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։   հնարավորությունը։
 
97 ներքևից 2   _ _   6. Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրություններից 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
 
Այդ կապակցությամբ` 6-10-րդ կետերը համապատասխանաբար համարել 7-11-րդ կետեր։
 
98 վերևից 9   9. Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրությունն անվավեր ճանաչվելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն կամ նոր ընտրություն` որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո։   10. Պատգամավորի ընտրությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվելու դեպքում որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն։
 
99 վերևից 11   6. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը համապատասխան մարզային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել ընտրությունները նշանակվելուց 10 օր հետո, իսկ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները մարզային ընտրական հանձնաժողովից ստանում են ընտրության օրվանից ոչ շուտ, քան 60 և ոչ ուշ, քան 55 օր առաջ։   6. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները մարզային ընտրական հանձնաժողովից ստանում են ընտրության օրվանից ոչ շատ, քան 60 և ոչ ուշ, քան 55 օր առաջ։
 
100 վերևից 10   հերթական թեկնածուին   հերթական հաջորդ թեկնածուին
 
100 վերևից 12   _   5. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում` լրացուցիչ ընտրություններն անցկացվում են ընտրություններից 60 օր հետո։
 
105 ներքևից 13   որոշումն անվավեր   որոշումն անօրինական
 
108 ներքևից 4   անձնագրային տվյալներ   անձնագրային այլ տվյալներ
 
118 վերևից 3   2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։   _ _