ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ

 

ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 453-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1541-Լ որոշման 2-րդ կետում՝

«6) որոշման հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.

«4. Սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է փոփոխման՝

1) նախքան Արցախի Հանրապետությունում բնակվելն ընտանիքի որևէ անդամի՝ Երևան քաղաքում հաշվառում ունենալու վերաբերյալ շահառուի կողմից ծառայություն ներկայացված տեղեկանքի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխում է հավաստագիրը՝ շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելով նոր հավաստագիրը Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում, Երևան քաղաքում կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով.

2) սույն որոշման 3-րդ կետով սահմանված տվյալների փոփոխության վերաբերյալ մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում.» բառերի փոխարեն կարդալ`

«6) որոշման հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է փոփոխման՝

1) նախքան Արցախի Հանրապետությունում բնակվելն ընտանիքի որևէ անդամի՝ Երևան քաղաքում հաշվառում ունենալու վերաբերյալ շահառուի կողմից ծառայություն ներկայացված տեղեկանքի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխում է հավաստագիրը՝ շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելով նոր հավաստագիրը Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում, Երևան քաղաքում կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով.

2) սույն որոշման 3-րդ կետով սահմանված տվյալների փոփոխության վերաբերյալ մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը Արցախի Հանրապետության 6 տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում.» բառերը:

 

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

02.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ