ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման մեջ`
1) N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Վրիժի համալսարան» բառերից հետո կարդալ «կամ Բրիտանական Կոլումբիայի համալսարան» բառերը, 3-րդ կետի 1-ին ենթակետում «Ցինխուայի» բառի փոխարեն կարդալ «Սիչուանի» բառը, 6-րդ ենթակետում «տուն 15» բառերի փոխարեն՝ «տուն 45» բառերը, 26-րդ ենթակետում «Տորոնտոյի համալսարան» բառերից հետո կարդալ «կամ Բրիտանական Կոլումբիայի համալսարան» բառերը, 38-րդ կետում «Արեգ-Վահեի» բառերը կարդալ առանց գծիկի, 33-րդ կետում «բն. 32» բառերից հետո կարդալ «Կալիֆորնիայի Դեյվիսի համալսարան» բառերը, 16-րդ, 23-րդ, 36-րդ և 43-րդ կետերում «Կոլումբիայի (Բրիտանական)» բառերի փոխարեն կարդալ «Բրիտանական Կոլումբիայի» բառերով.
2) N 2 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետում «Շանհայի Ժիաոտոնգի համալսարան» բառերից հետո կարդալ «կամ Երևանի պետական համալսարան» բառերը, 45-րդ ենթակետում «Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան» բառերից հետո կարդալ «կամ Հռոմի Սապիենցա համալսարան կամ Կատալոնիայի Պոլիտեխնիկական համալսարան» բառերը, 48-րդ ենթակետում` «Արարատի մարզ» բառերի փոխարեն կարդալ «Լոռու մարզ» բառերը, 49-րդ և 54-րդ ենթակետերում՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի» բառերի փոխարեն կարդալ «Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան» բառերը.
3) N 3 հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետում «Բաթի համալսարանի» բառերի փոխարեն կարդալ «ՀՀ ԳԱԱ-ի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» բառերը, 28-րդ ենթակետում «ԵՊՀ» բառի փոխարեն կարդալ «Բորդոյի համալսարան» բառերը, 36-րդ ենթակետում «Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան» բառերից հետո կարդալ «կամ ՀՀ ԳԱԱ-ի Մեխանիկայի ինստիտուտ» բառերը, 49-րդ ենթակետում «Վահեի» բառի փոխարեն կարդալ «Վարդանի» բառը:
|
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
19.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |