ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 640-Ն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում «Ծրագրային դասիչը» սյունակի «միջոցառումը» հատվածում, ինչպես նաև NN 4 և 5 հավելվածներում «Միջոցառման դասիչը» տողերում «12001» թվերի փոխարեն կարդալ «12002» թվերը («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 36 (1489), 31 մայիսի 2019 թ.):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի N 686-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում 13 և 14 թվերը համապատասխանաբար կարդալ 13.1 և 15 թվեր, ինչպես նաև համապատասխան որոշման ինկորպորացիայի N 2 հավելվածում «13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի N 107 որոշմամբ հաստատված «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ» բառերից հետո «13» թիվը կարդալ «13.1», իսկ «14. (կետն ուժը կորցրել է 30.05.19 N 686-Ն)» բառերից հետո «14» թիվը՝ «15» («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 38 (1491), 12 հունիսի 2019 թ.):

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի

արձանագրային բաժին