ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ

 

1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 1-ի ՀՕ-138-Ն օրենքի վերնագրում «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» բառերի փոխարեն կարդալ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» բառերը, իսկ օրենքի 1-ին հոդվածի «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 19-ի ՀՕ-101-Ն օրենքի 1-ին հոդվածով խմբագրված՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերի փոխարեն կարդալ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի» բառերը («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 20 (1378), 21 մարտի 2018 թ., էջ 12):

2. 2018 թվականի մարտի 20-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-143-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետում, 6-րդ հոդվածում և 9-րդ հոդվածի 2-րդ կետում «հանրային ծառայության պաշտոն» բառերի փոխարեն կարդալ «հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոն» բառերը («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 20 (1378), 21 մարտի 2018 թ., էջեր 24, 25, 28):

 

Հայաստանի Հանրապետության Ազգային

ժողովի աշխատակազմ

քարտուղարություն