ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1471-Ն որոշման 1-ին կետը կարդալ հետևյալ կերպ.
«1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 100000 օրինակով հրապարակելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականի երկրորդ կիսամյակում հատկացնել 33000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով)` տպագրական աշխատանքների ձեռքբերումն իրականացնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա՝ «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:» («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 85 (1174)1, 18 դեկտեմբերի 2015 թ., էջ 69):
ՀՀ կառավարության աշխատակազմի արձանագրային բաժին |