ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1184-Ն որոշման՝

1) վերնագիրը կարդալ հետևյալ կերպ.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին».

2) 1-ին կետի նախաբանը կարդալ հետևյալ կերպ.

«1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականին հատկացնել՝».

3) NN 1, 2, 3 (բաղկացած՝ 2 մասից) և 4 հավելվածների վերնագրերը «կապված» բառից հետո կարդալ հետևյալ կերպ.

«...2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հետ».

4) N 5 հավելվածի վերնագիրը «կապված» բառից հետո կարդալ հետևյալ կերպ.

«...2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման հետ» («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 70 (1159)1, 21 հոկտեմբերի 2015 թ., էջ 26-31):

 

ՀՀ կառավարության աշխատակազմի

արձանագրային բաժին